ՀՈւՆԶԱՆՆԵՐՆ ԱՊՐՈւՄ ԵՆ 120 ՏԱՐԻ. ՈւՏՈւՄ ԵՆ ԾԻՐԱՆԻ ՉԻՐ

4

Հունզա գետի հովիտը Հնդկաստանի և Պակիստանի սահմանին է: Այն կոչում են նաև «երիտասարդութան օազիս»: Ինչու՞: Տեղացիների կյանքի միջին տևողությունը 110-120 տարի է:

Նրանք գրեթե երբեք չեն հիվանդանում և երիտասարդ տեսք ունեն: Նրանց երկարակեցությունը մինչ այսօր հետազոտողներին փակուղու առջև է կանգնացնում: Հունզայի բնակիչները, ի տարբերություն հարևան ժողովուրդների, արտաքինով ավելի նման են եվրոպացիներին: Լեգենդի համաձայն՝ այս գաճաճ պետությունը Ալեքսանդր Մակեդոնացու բանակի զինվորների կողմից է հիմնվել:

Տեղացիների համար զվարճալի է, երբ ինչ-որ այլ ազգ իրեն լեռնային է համարում: Չէ որ նրանց բնակատեղին Հիմալայների, Հինդուքուշ և Կարակորում համակարգերի հատման կետում է: Այսօր Հունզան ղեկավարվում է Պակիստանի Քաշմիրի և հյուսիսային տարածքների նախարարության միջոցով:

Նրանք ունեն իրենց լեզուն՝ բուրուշասկին, որը դեռևս պարզ չէ, թե որ լեզվաընտանիքին է պատկանում, չնայած բոլորը գիտեն ուրդու, իսկ շատերը նաև անգլերեն: Նրանք իսլամ են դավանում, բայց սա բոլորովին այլ ճյուղ է՝ իսմաիլական, որը ամենամիստիկ և գաղտնի կրոններից է:  Այդ իսկ պատճառով Հունզայում չեք լսի աղոթելու կոչեր, քանի որ Աստծո հետ շփումը յուրաքանչյուրի անձնական ժամանակն է և գործը:

5

Հունզաները լողանում են սառը ջրում նույնիսկ +15 աստիճան ցրտի ժամանակ, մինչև 100 տարեկան խաղում են ակտիվ խաղեր, 40 տարեկան կանայք ունեն երիտասարդ աղջիկնեի տեսք, 60 տարեկանում ունեն սլացիկ մարմին, իսկ 65 տարեկանում դեռ երեխա են ունենում:

Ամառը նրանք սնվում են հում մրգերով և բանջարեղենով, իսկ ձմռանը՝ արևի տակ չորացրած ծիրանով և ծլած սերմերով, ոչխարի պանրով:

Մեկ այլ հետաքրքիր փաստ. «սոված գարնան ժամանակ» (երբ մրգերը դեռ չեն հասել, մոտ 2-4 ամիս) նրանք գրեթե ոչինչ չեն ուտում, միայն օրական մի քանի անգամ խմում են չորացրած ծիրանից պատրաստված թուրմ: Նման պասը մշակույթի մի մաս է և խստորեն պահպանվում է: Շոտլանդական բժիշկ Մարկ Կարիսոնը, որը առաջինն է նկարագրել Երջանիկ հովիտը, նշում է, որ սպիտակուցների օգտագործումը այստեղ մինիմալ է, օրական նորմայից ցածր: Օրական կալորիականությունը միջինում 1933 կկալ է, որը  ներառում է 50գ սպիտակուց, 36գ ճարպ և 365գ ածխաջրեր:

Իր «Հունզա. ժողովուրդ, որ չգիտի ինչ է հիվանդությունը» Ռ. Բիրհերը նշում է նրանց սննդակարգի հետևյալ առավելությունները.

1. Բուսակերություն

2. Հում մթերքների մեծ քանակություն

3. Բանջարեղենի և մրգերի գերակայություն

4. Բնական սնունդ առանց քիմիայի, իսկ պատրաստման ժամանակ բոլոր արժեքավոր նյուրեի պահպանում

5. Ալկոհոլ և քաղցրավենիք շատ հազվադեպ են օգտագործում

6. Աղի շատ սահմանափակ օգտագործում

7. Միայն սեփական հողում աճեցրած սնունդ

8. Սոված մնալու կանոնավոր շրջաններ:

7

Այս ամենին պետք է գումարել այլ գործոններ, որոնք նպաստում են առողջ երկարակեցությանը: Բայց սննդակագը, իհարկե, ունի մեծ և կարևոր ազդեցություն:

1984 թվականին հունզանիտներից մեկը, ում անունը Սահիդ Աբդուլ Մոբուդ էր, ժամանել էր Լոնդոնի Հիթրոու օդանավակայան: Էմիգրացիոն ծառայության աշխատակիցները հայտվել էին շփոթության մեջ, երբ տեսել էին նրա անձնագիրը: Մոբուդին ուղեկցող մոլլան նշել է, որ նա Հունզայում համարվում է սուրբ, որը հայտնի է իր երկարակյացությամբ: Մոբուդը առողջ էր և լավ բանականության տեր, հիշում էր 1850 թվականից հետո կատարված բոլոր իրադարձությունները:

Իրենց գաղտնիքի մասին տեղացիները ասում էին, որ պիտի լինես բուսակեր, աշխատես և անընդհատ շարժման մեջ լինես, այդ ժամանակ էլ կապրես 120-150 տարի: Նրանց բնորոշ է.

1. Բարձր աշխատունակություն՝ բառի բուն իմաստով: Հունզաների մոտ այդ ունակությունը հանդիպում է ինչպես աշխատանքի ժամանակ, այնպես էլ պարերի և խաղերի ժամանակ: Նրանց համար 100-200կմ քայլերը կարծես մեզ համար շենքի շուրջ պտույտ կատարելն է: Նրանք բավականին ճկունությամբ բարձրանում են սարեր, որպեսզի ինչ-որ նորություն փոխանցեն, և շատ կայտառ վերադառնում են տուն:

2. Կենսուրախություն: Նրանք միշտ ժպտում են, միշտ ունեն լավ տրամադրություն, նույնիսկ եթե սոված են կամ մրսում են:

3. Բացառիկ կայունություն: Նրանց նյարդերը կարծես պարան լինեն, երբեք չեն բարկանում, բողոքում, չեն անհանգստանում և անհամբերությունը ցույց չեն տալիս, չեն վիճում, իսկ ֆիզիկական ցավը, դժբախտությունները հոգեկան հանգստությամբ են տանում:

Աղբյուրը/www.ancientpages.com

Տիգրանուհի Գրիգորյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register