ՑԻՆԿՈւՄ ՎԻՏԱՄԻՆ C-Ն՝ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ

vit

Երբևէ մտածե՞լ եք որքան հնարավոր է էժան և ավանդական մեթոդներով առողջությունը պահպանելումասին: Եթե գիտենք բնական մթերքների օգտակար հատկությունները, ապա դա ավելի քան հեշտ է: Այսօր կխոսենք հարբուխի և մրսածության  կանխարգելման լավագույն միջոցներից երկուսի՝ վիտամին C-ի և ցինկի մասին: Վիտամին C-ն մեկն է 14 վիտամիններից, որոնք պատասխանատու են օրգանիզմի բջիջներում և հյուսվածքներում կատարվող հատուկ և կենսական նշանակություն ունեցող գործընթացների համար: Այլ կերպ ասած՝ առանց դրա օրգանիզմը չի կարող գործել:

Իսկ Դուք ստանու՞մ եք օրական անհրաժեշտ 45մգ վիտամին C-ի պաշարը:

Մեծ քանակությամբ վիտամին C է պարունակվում.

կես բաժակ սև հաղարջում՝ 101մգ

1 միջին չափի կանաչ բիբարում՝ 100մգ

կես կաղամբում՝ 80մգ

1 բաժակ ելակում՝ 80մգ

1 կիտրոնում՝ 53մգ

1 նարնջում՝ 45մգ

կես արքայախնձորում՝ 37մգ

Ցինկը մեր մաշկի լավագույն ընկերներից է: Այն նաև դրական ազդեցություն ունի իմունային համակարգի, մարսողության, նյութափոխանակության, մրսածության, սթրեսի, արյան մեջ շաքարի քանակի վրա: Օրգանիզմում ցինկի քանակն ապահովելու համար օգտագործեք միս, սիսեռ, գետնանուշ, նուշ, ձավարեղեն, դդմի կորիզներ, վարսակ, կոճապղպեղ, ընկույզ: Կարող եք նաև այս երկու տարրերը միասին ընդունել՝ պատրաստելով կոճապղպեղով և կիտրոնով թեյ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register