GREEN CAMP ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԴԻԼԻՋԱՆՈւՄ

2

Հուլիսի 6-9-ը Դիլիջանում տեղի կունենա Green Camp երիտասարդական փառատոնը: Փառատոնի նպատակն է բարձրացնել երիտասարդության ուշադրությունը էկոլոգիական հիմնախնդիրների հանդեպ, կազմակերպել առողջ քննարկումներ դրանց լուծման ուղղությամբ:

Փառատոնային 4 օրերը հագեցած են լինելու բնապահպանական և սպորտային միջոցառումներով: Նախատեսվում են StreetWorkout-ներ, հեծանվային մարաթոն, Forest Quiz, հին ավանդական խմբակային խաղեր: Մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել փեինթբոլում, վոլեյբոլում, մասնակցել արշավների, վայելել երեկոյան խարույկն ու երաժշտությունը:

1

Փառատոնի ընթացքում կլինեն հյուրեր, որոնք կներկայացնեն բնապահպանական հիմնախնդիրները, աշխարհում հայտնի և հաջողված բնապահպանական StartUp-երը, հյուրեր կլինեն նաև նախարարություններից, երաժշտական խմբեր և բնապահպաններ։

Փառատոնի թեման

Քննարկումները տեղի կունենան 4 հիմնական ուղղություններով.

1․Առողջ ապրելակերպը սպորտի միջոցով,
2․ Բնության պահպանության հիմնահարցեր,
3․Նորարարությունը՝ հանուն բնության պահպանության,
4․ Ներհամայնքային էկոլոգիական հիմնահարցեր։

4

Ինչպես մասնակցել ծրագրին

Ծրագրին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդները, որոնք ակտիվ են իրենց համայնքներում և պատրաստ են դրական փոփոխությունների իրականացնողը դառնալ։ Գիշերակացը նախատեսվում է վրաններում՝ անտառի մեջ: Մասնակցելու համար մինչև հունիսի 22-ը պետք է լրացնել օնլայն հայտը՝ սեղմելով այստեղ: Մասնակցության վճարը 14.000 դրամ է, որը ներառում է տրանսպորտը, վրանները, սնունդը, հասանելիությունը բոլոր միջոցառումներին:

5

Green Camp -ն իրականացվում է արդեն 3-րդ անգամ: Կազմակերպիչներն այն ամենամյա դարձնելու ցանկություն ունեն: Ամեն տարի փառատոնին մասնակցել է 80 մասնակից: Այս տարի մասնակիցների աշխարհագրությունը մեծ է լիենլու՝ ՀՀ տարբեր մարզերից, Արցախից, Սփյուռքից:

Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 055660059, Լիանա Մանուսաջյան:

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register