FACEBOOK-Ը ԿՐԿԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈւՄ

4

Facebook-ը գաղտնի համագործակցել է մի քանի խոշոր կազմակերպությունների հետ` առաջարկելով նրանց օգտատերերի տվյալների հատուկ հասանելիություն, այս մասին հաղորդում է «The Wall Street Journal»-ը` հղում անելով դատարանում ներկայացված փաստաթղթերին:

Աղբյուրի համաձայն` սոցիալական ցանցը որոշ խոշոր կազմակերպությունների տրամադրել է մարդկանց մասին հավելյալ ինֆորմացիա, ընդհուպ մինչև հեռախոսահամարների տվյալներ: Գաղտնի համագործկցող կազմակերպությունների ցանկում հիշատակվում է «Royal Bank of Canada»-ի և «Nissan Motor Company» անունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Facebook»-ը խոշոր սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Բացահայտվել էր օգտատերերի տվյալների մեծ արտահոսք: Տվյալները փոխանցվել էր սմարտֆոնների արտադրությամբ զբաղվող կամզակերպություններին: Մամուլում առկա հրապարակումների համաձայն` նման կազմակերպությունների թիվը 60-ի հասել. «Facebook»-ում գրանցված 87 միլիոն օգտատերերի տվյալներ վտանգված են եղել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register