ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԷՋԸ ԹՎԻԹԵՐՈւՄ

1

Աշխարհի տարբեր անկյուններում մեդիա փորձագետները, վերլուծաբանները,  քաղաքագետներն և այլոք ուսումնասիրում են Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, որի ընթացքում որևէ զոհ չգրանցվեց: Վերջերս գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Ֆեյսբուքը հսկայական դեր է ունեցել հեղափոխության գործում: Ֆեյսբուքում ուղիղ հեռարձակումներով Փաշինյանն, ասես, ստեղծել է նոր, յուրահատուկ հեռուստաալիք, տեղեկատվության վստահելի աղբյուր:

Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջի մասին գրեթե ամեն ինչ հայտնի է լայն հանրությանը, ինչը դժվար թե կարելի է ասել կառավարության ղեկավարի` մեկ այլ սոցիալական ցանցում` Թվիթերում ունեցած էջի մասին:

Թվիթերի մասին

Հայաստանում ամենաայցելվող կայքերի շարքում Թվիթեր սոցիալական ցանցը զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը: Մինչդեռ ըստ Similarweb.com կայքի` աշխարհում այն 7-րդ ամենաայցելվող կայքն է, իսկ սոցիալական ցանցերի համապատասխան սանդղակում զիջում է միայն Ֆեյսբուքին:

Թվիթերում գրանցված է 330 միլիոնից ավել ակտիվ օգտատերեր, որոնց յուրաքանչյուր թվիթ` 280 նիշը չգերազանցող գրառումներ են: Հատկանշական է, որ այս կետը միայն վերջերս է փոխվել և նախկինում կազմում էր 140 նիշ: Թվիթերի ամենահայտնի ֆունկցիան` տվյալ պահին սոցիալական ցանցում ամենաքննարկվող թեմաների առանձնացումն է: Ընդ որում` կարելի է փոփոխել և ընտրել, թե ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ Փարիզում, Կիևում կամ այլ խոշոր պետություններում, քաղաքներում գրանցված օգտատերերի զգալի մասն ինչ թեմաներ են քննարկում տվյալ պահին:

Օգտատերերը հետևում են միմյանց, լրատվամիջոցներին կամ հանրային դեմքերին: Ի տարբերություն Ֆեյսբուքի՝ Թվիթերում գրանցված օգտատերը գրեթե առանց որևէ արհեստական ընտրակարգի` ժամանակային հերթականությամբ ստանում է իր ընտրած էջերի գրառումները:

Տարբեր տվյալներով՝ Հայաստանում կա գրանցված 15-20 հազար օգտատեր: Շատերը չեն բացահայտում իրենց անունը, ազգանունը, շփվում են անմիջական և կատարում գրառումներ, որոնք Ֆեյսբուքում հիմնականում չէին անի` ընկերներից, հարազատներից կաշկանդվելով:

Հայտնի մարդիկ

Ինչպես Ֆեյբուքում, Թվիթերում ևս հանրաճանաչ մարդկանց անվան կողքը դրված է հաստատող նշանը: Հաճախ հանրահայտ մարդիկ իրենց անձնական գրառումներով լրացնում են պաշտոնական հաղորդագրությունները կամ բացահայտում դրանց տողերի արանքում եղած իմաստները: Օրինակ` ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հաջողության գաղտնիքներից մեկն անկասակած Թվիթերում իր ակտիվությունն է:

Թրամփն ունի 52 միլիոն հետևորդ, ամեն օր ակտիվ է և ըստ մասնագետների` Թվիթերում նրա էջը ինքնափիառի ամենաուշագրավ օրինակներից մեկն է: Որոշ լարված իրավիճակներում մարդիկ սպասում են, որ Թրամփը պատերազմ է հայտարարելու հենց Թվիթերի միջոցով:

Նիկոլ Փաշինյանի Թվիթերը

Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրանցվել է դեռևս 2009 թվականին հենց «@nikolpashinyan» գործածվող անվամբ: Նրա հաշիվը վավերացված չէ Թվիթերի կողմից, սակայն ակնհայտ է, որ հենց Փաշինյանն է գործածում այն: Առաջին գրառումը կատարվել է 2012 թվականին, որից հետո մինչ այժմ կատարվել է 1646 գրառում:

Գրառումները հիմնականում Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթների և տարբեր հարցազրույցների տեսանյութերի հղումներն են, ինչպես նաև` «Հայկական ժամանակ» օրաթերթի առցանց տարբերակում Փաշինյանին վերաբերող հոդվածների հղումները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում հրապարակված տեղեկությունների հղումները: Գրանցման առաջին տարիներին Փաշինյանն ակտիվորեն տարածել է իր հայտարարությունները www.nikolpashinyan.com կայքով, որն այժմ հասանելի չէ: Թվիթերում մնացել են միայն այդ հայտարարությունների վերնագրերը, օրինակ` «ԱՆՑԱԳԻՐ ԵՄ ԻՋԵՑՐԵԼ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՐ», «ՆԻԿՈԼԻ ՆԱՄԱԿԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ» և այլն:

Ինչ վերաբերվում է անհղում, այսպես ասած, անձնական գրառումներին, ապա դրանք ընդհանուր գրառումների մոտ 5 տոկոսն են կազմում: Մի քանի օրինակ ստորև`

2016 թվականի ապրիլի 2-ին Փաշինյանը գրել է.

2016 թվականի ապրիլի 2-ին Փաշինյանը գրել է

 

2015 թվականի նոյեմբերի 15-ին վանաձորյան «Լավ Էլի» խմբի համերգից հետո Փաշինյանը գրել է.

2015 թվականի նոյեմբերի 15-ին վանաձորյան «Լավ Էլի» խմբի համերգից հետո Փաշինյանը գրել է

 

2014 թվականի նոյեմբերի 22-ին`

 

 

2014 թվականի նոյեմբերի 22-ին.

 

Մարտի 30-ին, Գյումրուց մեկնարկող քայլարշավից մեկ օր առաջ Փաշինյանը թվիթերում հրապարկել է «Ազատություն ռադիոկայանի» եթերում` «Փողոց փակելը մեր գործիքակազմում կլինի» վերնագրով հարցազրույցի հղումը: Այնուհետև, տևական ժամանակ գրառումներ չեն եղել և վերջապես մայիսի 10-ին, արդեն որպես կառավարության ղեկավար Փաշինյանը գրել է`Բուռն աշխատանքային օր է: Սպասում եմ օրվա վերջին, որ կիսվեմ ձեզ հետ՝ ֆեյսբուքի իմ էջի ուղիղ եթերում: Բայց դա կլինի 23.00-ից հետո: Հույս ունեմ՝ քնած չեք լինի :)

Փաշինյանի Թվիթերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թույլ է տալիս 6 տարվա կտրվածքով հաջորդականությամբ  ուսումնասիրել նրա հայտարարությունները, հարցազրույցները:

Թիվթերում Փաշինյանի էջի գլխավոր լուսանկարը 2011 թվականի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից դուրս գալու պահին արված լուսանկարն է: Նրան հետևում են 5 հազարից ավել օգտատեր, մինչդեռ Փաշինյանը հետևում է 78 օգտատիրոջ: Դրանց թվում են հայկական և արտերկրյա մի շարք լրատվամիջոցների էջերը թվիթերում, կնոջ` Աննա Հակոբյանի էջը (հաշիվը փակ է), Սերժ Թանկյանի, Հենրիխ Մխիթարյանին, Նեյլ դե Գրաս Թայսոն (ամերիկացի աստղաֆիզիկոս, գրող, դերասան) էջերը: Փաշինյանը Թվիթերում հետևում է լրագրողների (Արթուր Պապյան, Հովհաննես Մովսիսյան, Ծովինար Նազարյան, Աննա Բարսեղյան, Օնիկ Կիրկորյան, Ֆարիդ Զակարիա), քաղաքական գործիչների (Լևոն Զուրաբյան, Հայկ Խանումյան, Դեյվիդ Քեմերոն, Բարաք Օբամա), գրողների (Արփի Ոսկանյան, Վահան Իշխանյան),  խմբագիրների (Արամ Աբրահամյան, Գեղամ Վարդանյան, Աննա Իսրայելյան), տարբեր ոլորտների փորձագետների (Սամվել Մարտիրոսյան, Էմիլ Սանամյան, Ռիչարդ Կիրակոսյան) և այլոց:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register