ՍՈՑՑԱՆՑԵՐՈւՄ ՏԱՐԱԾՎՈւՄ Է ԿԵՂԾ ՎԻԴԵՈՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ՝ԴԻՓՖԵՅՔԵՐ

3

Ֆեյսբուքի ամենամյա ծրագրավորողների ամենամյա համաժողովի ժամանակ Մարկ Ցուկենբերգը պնդեց, որ իր ընկերությունն այլևսի անպատրաստ չի լինի այնպիսի կեղծ ինֆորմացիաների տարածմանը, ինչպիսին ականատես եղան 2016 ընտրությունների ժամանակ:

Բայց սոցիալական մեդիայի հսկան և իր մրցակիցները դեռևս թույլ զինված կարող են լինել հաջորդ խոչընդոտի համար՝ կեղծ վիդեոների տարածման: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ դրանք այնպես են մոնտաժվում, որ իրականից չեն տարբերվում: Օրինակ՝ վիդեո, որտեղ, ասենք, նախկին նախագահ Օբաման հայհոյում է նախագահ Թրամփին: Այս վիդեոները կոչվում են դիփֆեյք:

Ֆեյսբուքի, Թվիթերի, Յութուբի նման հարթակները ապատեղեկատվության և միջամտությունների դեմ էին պայքարում և չնկատեցին, որ կեղծ տեղեկատվության նոր ալիքի են բախվելու՝ դիփֆեյքերի: Տեսանյութեր, որ կարող են խաբել նույնիսկ ամենասուր աչքը: Ինչքան այդ տեսանյութերի մշակման տեխնոլոգիաները զարգանան, այնքան վտանգավոր կդառնան, քանի որ համաձայն փորձագետների՝ դրանք կարող են ազդել նաև ընտրությունների արդյունքների վրա:

Սոցկայքերը դիփֆեյքերի թիրախն են, բայց նկատվում են տարատեսակ կայքեր, որոնք արդեն ողողված են նմանատիպ տեսանյութերով: Երբ լրագրողները հարցրել են հայտնի սոցկայքերի ղեկավարներին, թե ինչպես են պատրաստվում պայքարել կեղծ ինֆորմացիայի այս նոր տեսակի դեմ, ապա հստակ պատասխան չեն ստացել: Հասկանալի է, չէ՞ որ ոչ մեկ չի ասի այն մասնագետի անունը, ում հետ աշխատում են, ինչքան են նրան վճարում, նույնիսկ, թե քանի մարդ է աշխատում այդ խնդրի լուծման համար:

Ֆեյսբուքը նշել է, որ աշխատում է փորձագետների և գիտնականների հետ որպեսզի հասկանա, թե ինչպես կարող են կիրառվել նրանց հետազոտությունները թվային պլատֆորմի վրա: Մինչդեռ դիփֆեյքեր ստեղծողները նույնպես աշխատում են նոր տեխնոլոգիաներով, որպեսզի ստեղծված վիդեոները լինեն ավելի համոզիչ:

«Դիփֆեյք» բառը նշանակում է խորը կեղծիք, մեքենայական ուսուցման տեսակ, երբ ինչ-որ մեկի դեմքը, ձայնը ավելացնում են տեսահոլովակին: Այն կարելի է գտնել նաև ինտերնետի խորը անկյուններում, որտեղ որոշ մարդիկ օգտագործել են իրենց նախկինների կամ հայտնիների դեմքերը պոռնոգրաֆիկ ֆիլմերում:

Դիփֆեյքերը ավելի մեծ վտանգ կարող են ներկայացնել, քան կեղծ նորությունները կամ ֆոտոշոփի օգնությամբ արված նկարները, քանի որ նրանց դժվար է բռնել: Եվ շատ մարդիկ դեռ հավատում, որ  տեսահոլովակն ավելի վստահելի է: Բայց այստեղ խնդիրը ոչ միայն առանձին տեսահոլովակների մեջ է, այլ այն փաստի մեջ, որ մարդիկ այլևս չեն կարող վստահել այն ամենին, ինչ կարդում են, լսում, տեսնում:

Մասնագետներն ասում են, որ կեղծ տեսահոլովակները, որոնց բացահայտելը  կլինի անհնար, արդեն տարածում կստանան 12 ամիս հետո:

Սոցիալական մեդիայի պատասխանատվության կենտրոնի գլխավոր տեխնոլոգիստներն ասում են, որ սոցիալական մեդիայի ընկերությունները դեռ 2016 թվականի կեղծ ինֆորմացիան հաղթահարելու փուլում են, և ամենայն հավանականությամբ դիփֆեյքերի դեմ պայքարելու համար մոտակա ժամանակ դեռ ոչ մի տեխնոլոգիա չի լինի:

Շատ պլատֆորմներ ունեն կանոններ՝ համաձայն որոնց չի կարելի մերկ տեսահոլովակներ տեղադրել: Դա կեղծ պոռնո տարածելու դեմ պայքար է, որը, սակայն, չի լուծում խնդիրը ամբողջությամբ:

Ֆեյսբուքի և Թվիթերի նման հարթակները հաճախ են պնդում, որ իրենք տեղադրվող նյութի բովանդակության հետ կապ չունեն, իսկ 1996 թվականի Հաղորդակցությունների պատշաճության ակտը նրանց ազատում է պատասխանատվությունից:

Կեղծ վիդեոների դեմ պայքարին է միացել նաև Պենտագոնը, որը արդեն 4 տարի է դիփֆեյքերի հայտնաբերման ծրագիր է մշակում: Նրանց փորձագետները ասում են, որ բիոմետրիկ ինֆորմացիան օգտագործելու միջոցով նոր մշակվաած ալգորիթմը բավականին խոստումնալից է:

Ֆեյքերին գտնելու ձև է զարկերակի զարկերի հաշվարկը: Այն մարդկանց մոտ սովորաբար նույն է և՛ ճկատին, և՛ այտերին, և՛ վզին: Իսկ կեղծ վիդեոներում տատանվող սրտի բաբախյունների նշաններ կան, որը նշան է, որ տեսահոլովակը կեղծ է: Հարկ է ուշադրություն դարձնել աչքերը թարթելուն: Օրինակ, եթե վիդեոն 30 վայրկյան է, սակայն չես տեսել, որ մարդը թարթի, ապա դա ակնհայտ կեղծ է: Այս բացերը հայտնաբերելուց և լայն տարածում ստանալուց հետո դիփֆեյքեր ստեղծողներն այն օգտագործեցին իրենց տեխնոլոգիաները կատարելագործելու համար: Այս դեպքից հետո հետազոտողները չեն բացահայտում ուսումնասիրության իրենց նոր ուղղությունները:

Gfycat գիֆերի տեղադրման պլատֆորմը օգտագործում է ալգորիթմ, որը շրջանակ առ շրջանակ ուսումնասիրում է նոր տեղադրված գիֆերը, որպեսզի գտնի կեղծերը, սակայն այնուամենայիվ, որոշ կեղծ գիֆեր կարողացել են աննկատ մնալ: Նման մանրամասն քննումը կարող է տևել մի քանի օր:

Մի շարք փորձագետներ հայտարարում են, որ միայն համատեղ ջանքերով կարելի է գտնել այս իրավիճակի լուծումը, ինչպես դա արվեց մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի ժամանակ, երբ համընդհանուր համակարգ մտածվեց, որը տեղադրվեց բոլոր հարթակներում և արգելափակում էր ոչ պատշաճ կոնտենտը:

Կարևոր է, որ դիփֆեյքերի խնդրի լուծմանը մոտենան համընդհանուր կերպով և տարբեր ոլորտի մասնագետների կողմից, քանի որ սոցիալական հարթակները միայն հարցի լուծման մի մասն են: Նրանք միայն կարող են վերահսկել դրանց տարածումը:

Ներկայացրեց Տիգրանուհի Գրիգորյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register