ՖԵՅՍԲՈւՔՅԱՆ ԾԱՂԿԱՔԱՂ

44

Այս խորագրի ներքո «Ճամփորդն» այսուհետ ներկայացնելու է համացանցի օգտատերերի խիստ ուշագրավ, մտորման տեղիք տվող գրառումները: Պատրաստ ենք ներկայացնել ուշարժան, բայց մեր «տեսադաշտից» ինչ-ինչ պատճառներով սպրդած բոլոր հրապարակումները: Սպասում ենք ձեր ակտիվ մասնակցությանը:

Հայկական արժեհամակարգի էջերից

Այսօր տաքսին սարսափելի ձևով վարելով՝ Էջմիածին մտավ անթույլատրելի արագությամբ, բայց Հռիփսիմեի եկեղեցու մոտով սլանալիս՝ չմոռացավ խաչակնքել։ Ասեցի՝ վարպետ, մինչև այստեղ տաս խախտում արեցիր, էդ խաչակնքելը քեզ չի փրկի։ Պատասխանեց՝ բա ես հենց դրա համար եմ խաչակնքում..

Փաստորեն՝ էն որ հայկական մեքենա-ավտոբուս-մարշուտկեքի  հայելիներից մեծ-մեծ խաչեր են կախում ՝ նրա համար ա, որ խախտում անելիս վթարի չենթարկվեն։ Ու պատկերացրեցի, որ ինչքան խաչը մեծ ա, էնքան ավելի ահավոր խախտող ա։ Զգույշ եղեք ժողովուրդ, մեքենա նստելուց առաջ ստուգեք խաչի առկայությունն ու չափերը…

Նազենի Ղարիբյան

 Հայրաբար

Ստեփանակերտի սրճարաններից մեկում նստած էի, երբ երկու զինվոր մտան: Սրճարանի տերը մատուցողուհուն կանչեց, ասեց՝ «Էս խոխեքին կոֆեն ու պոնչիկը անվճար կհաշվես, մեր երկիրն են պահում»: Կարծեմ «Պիտաչոկ» էր սրճարանի  անունը: Շատ դուրս եկավ: Բայց հետաքրքիր էր, որ այդ կաֆեում փաստորեն պոնչիկ կար…

Մհեր Ղալեչյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register