FACEBOOK MESSENGER-ԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՆԱՄԱԿՆԵՐ ՋՆՋԵԼ

Facebook Messenger-ում շուտով կհայտնվի ուղարկված հաղորդագրությունը ջնջելու երկար սպասված հնարավորությունը: Այդ մասին ասվում է iOS-ի համար վերջին թարմացված հավելվածի գրության մեջ:
Ուղարկված հաղորդագրությունը հնարավոր կլինի ջնջել միայն առաջին 10 րոպեում: Նոր գործառույթի գործարկման հստակ ժամկետներ չեն նշվում: Ասվում է միայն, որ այդպիսի հնարավորութուն «շուտով կհայտնվի», գրում է Ferra.ru-ն:
Դեռ ապրիլին նկատվեց, որ սոցցանցի թիմը սկսել է ջնջել Մարկ Ցուկերբերգի և ընկերության առաջատար մենեջերների որոշ հաղորդագրություններ: Հոկտեմբերին սկսվել էր հնարավորության ավելի լայն թեստավորումը: