FACEBOOK-Ը ՑՈւՅՑ ԿՏԱ՝ ՈՐՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ԱՆՑԿԱՑՆՈւՄ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ

Facebook բջջային հավելվածում բավականին հետաքրքիր նորույթ կհայտնվի՝ «Ձեր ժամանակը Facebook-ում» գործիք։ Այն թույլ կտա սոցցանցից կախվածություն ունեցող մարդկանց արդյունավետորեն պայքարել դրա դեմ, փոխանցում է Planet Today-ն։
Պորտալի տվյալներով՝ այդ գործիքից կարող են օգտվել Facebook-ի բոլոր օգտատերերը, որոնք օգտվում են սոցցանցի բջջային հավելվածներից Android եւ iOS օպերացիոն համակարգերում։ «Ձեր ժամանակը Facebook-ում» գործառույթը կարելի կլինի գտնել հավելվածի կարգավորումներում՝ համապատասխան կետը հայտնվի «Գաղտնիություն» բաժնում։ Գործառույթն ակտիվացնելով՝ օգտատերերը կտեսնեն, թե որքան ժամանակ են անցկացնում սոցցանցում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են սահմանափակումներ մտցնել։