ՀԱՄԱՑԱՆՑԸ ԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Է

եղանակ

Համացանցի օգտատերերի մեծ մասը տղամարդիկ են, իսկ որոշ երկրներում համացանցի օգտատեր կանանց թիվը երկու անգամ փոքր է տղամարդկանցից։ Այս մասին են վկայում Inclusive Internet Index կազմակերպության հետազոտությունները, որը հրապարակում է The Guardian-ը։

Տղամարդիկ համացանցից օգտվելու միջինում 33,5 տոկոս ավելի շատ հնարավորություն ունեն, քան կանայք։ Հիմնականում դա կապված է այն սահմանափակումների հետ, որոնց հետ բախվում են կանայք շատ երկրներում. կրթություն ստանալու կամ աշխատելու անհնարինություն, ցածր աշխատավարձ։

Հնդկական Նյու–Դելիի կամ ֆիլիպինյան Մանիլայի բնակիչները, օրինակ, համոզված են, որ համացանցում կանանց կողմից օգտագործվող ինֆորմացիան անհրաժեշտ է վերահսկել և սահմանափակել։ Նրանց երկու երրորդը կարծում է, որ կանայք չպետք է ինտերնետ–սրճարաններ հաճախեն։

Հետազոտության հեղինակ Դհանարայ Թաքուրը համոզված է, որ եթե ընտանիքում միայն մեկ հեռախոս լինի, այն անպայման տղամարդու ձեռքին կլինի։

Եվս մեկ գործոն է համարվում համացանցին միանալու բարձր գինը։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register