ԳԻՐՔ՝ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

3

Հին ու նոր Երևանն` իրեն բնորոշ  գույներով, բույրերով, մարդկանցով, արվեստով ու արհեստներով` արդեն մեր սեղանին է: Նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը 3 տարի շրջելով երևանյան հայտնի ու անհայտ փողոցներով՝ նկարել ու թղթին են հանձնել վաղուց հայտնին ու շատերին դեռևս անծանոթը: Այդ ամենը ճեպանկարների տեսքով նրանք  մեկտեղել են «Երևան. ճեպանկարներ» գրքում:

4

«Պատմական» հիշողություն լինելուց բացի, գիրքը նաև մայրաքաղաքին վերստին սիրահարվելու  հնարավորություն է ընձեռում ընթերցողին: Գրքի խմբագիր Հայկ Համբարձումյանը պատմում է, որ երկար են մտածել, թե ում համար է  նախատեսված լինելու «Yerevan  Sketchbook»-ը` զբոսաշրջիկների՞, թե՞ տեղաբնակների: Ի վերջո որոշվել է՝ գիրքը կդառնա յուրահատուկ ուղեցույց Երևանի հյուրերի համար, սակայն երևանցիներին ևս կգրավի, քանի որ նրանք վաղուց ծանոթ Երևանում կկարողանան տեսնել առօրյայում աննկատ մնացած նորանոր մանրամասներ։

«Ես որոշեցի փնտրել ու գտնել այն, ինչը չի երևում առաջին հայացքից, բայց կարողանում է զգացողություն փոխանցել: Միշտ ուզել եմ նկարել Բաղրամյան-Կիևյան հանգույցը, բայց չեմ հասկացել,թե որ ռակուրսից նկարեմ, որ ճիշտ լինի: Մի օր տեսա մեծ մանուշակագույն ավտոբուս անցավ…  Այդ ժամանակ էլ միանգամից նկարը եկավ: Եթե այդ պահին ավտոբուսը չանցներ, գուցե նկարն էլ  չլիներ»,- գրքի բազմաթիվ ճեպանկարներից մեկն է ներկայացնում նկարիչ Արարատ Մինասյանը: Տպագրության նախաձեռնողը «Զանգակ» հրատարակչությունն է: Գիրքը լույս է տեսել հայերեն ու անգլերեն լեզուներով: Առաջիկայում նախատեսվում է այն հրատարակել  նաև այլ լեզուներով : Ճեպանկարներն ուղեկցվում են Քրիստ Մանարյանի տեքստերով:

5

Մենք քնում, արթնանում ենք, իսկ քաղաքն արդեն ուրիշ է: Վայրը, որը վերջերս ես նկարել, արդեն չես ճանաչում: Այն կառուցապատել են, փոխել, ոչնչացրել: Այն անցյալում է մնացել: Այս տեսանկյունից գիրքը ոչ միայն գեղարվեստական, այլև փաստագրական է ստացվել»,- ասում է նկարիչ Զաքար Դեմիրճյանը: Ժողովածուն կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներում:

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները` Զանգակ/Լուսի Սարգսյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register