ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆՁՐԵւ Եւ ԹԱՑ ՁՅՈՒՆ
Հանրապետությունում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ, Երեւանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է կարճատեւ անձրեւ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +11+13:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +2+4, ցերեկը՝ +8+11,
Գեղարքունիքում գիշերը` 0-5, ցերեկը՝ +3+8,
Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+10,
Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը` +7+12,
Արագածոտնի լեռներում գիշերը` 0-5, ցերեկը՝ +3+8,
Արագածոտնի նախալեռներում՝ +4+7, ցերեկը՝ +11+13,
Արարատում գիշերը` +5+7, ցերեկը՝ +11+14,
Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +4+7, ցերեկը՝ +10+14,
Սյունիքի նախալեռներում՝ 0-3, ցերեկը՝ +5+10,
Արցախում գիշերը` +2+6, ցերեկը՝ +8+12: