«ԱՆԾՈՒԽ ԱՇԽԱՐՀ»․ Ի՞ՆՉ Է ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Ծխի դեմ ավելի արդյունավետ և նորարարական միջոցներով պայքարելու նպատակով ստեղծվել են տարբեր հիմնադրամեր, որոնցից մեկն է «Աշխարհն առանց ծուխ» հիմնադրամը (“The Foundation for a Smoke-Free World” (FSFW)։ Այս հիմնադրամների հիմնական նպատակն է ծխի դեմ պայքարն ու ծխելու հետևանքով առաջացող վնասների նվազեցումը։ Սա ենթադրում է նոր տեխնոլոգիաների, բուժման նոր մեթոդների, այլընտրանքային արտադրանքների և նորարարական այլ մոտեցումների կիրառում: Այլընտրանքների դերը առողջության ռիսկերի նվազեցման մեջ
«Աշխարհն առանց ծուխ» հիմնադրամի նպատակն է նաև բարելավել համաշխարհային առողջապահությունը: Այս գործում տարվող ջանքերը հիմնված են տարբեր ուսումնասիրությունների վրա, որոնք նպատակաուղղված են օգնելու ծխողներին ձերբազատվել այդ վնասակար կախվածությունից, ինչը նաև արդյունավետ ազդեցություն կունենա առողջության հետ կապված ռիսկերը նվազեցնելու և ծխելու հետևանքով պայմանավորված մահացությունների քանակի նվազեցման վրա:
Աշխարհն առանց ծուխ՝ ենթադրվում է, ամբողջ աշխարհում սիգարետ ծխելու դադարեցում: Ներկայումս տարբեր հետազոտություններ են անցկացվում ծխելու դեմ տարվող պայքարի գլոբալ ջանքերի հետ կապված զարգացող աշխարհի յուրահատուկ խնդիրները լուծելու համար:
Հիմնադրամները նաև փորձում են լուծումներ գտնել՝ զարգացող երկրների առջև ծառացած յուրահատուկ մարտահրավերներին լուծում տալու համար: Օրինակ, այս բնագավառում գործող հիմնադրամները օգնում են ծխախոտի մշակմամբ զբաղվող գյուղատնտեսություններին՝ այլ կայուն կենսամիջոցների անցում կատարելու հարցում, որպեսզի զարգացող աշխարհը նունպես հնարավորություն ունենա նոր տեխնոլոգիաներից և նոր մոտեցումներից օգտվել սիգարետի դեմ տարվող պայքարի շրջանակներում։
Ուսումնասիրությունների արդյունքները
Վերջին ուսումնասիրությունների տվյալները վկայում են, որ այնմարդիկ, ովքեր սիգարետից անցում են կատարել նիկոտինմատակարարող այլընտրանքների, կարող են նվազեցնել թոքերիխրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների (COPD) առաջացմանռիսկերը, որոնք ավելի բարձր են սիգարետ ծխելու պարագայում։ Եթե հաշվի առնենք, որ ծխելը հանդիսանում է թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների առաջացման ամենատարածված պատճառը, և եթե այդ հիվանդությունների ռիսկի գործոնը կրճատվում է նվազեցված ռիսկով արտադրանք օգտագործելու պարագայում, ապա կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ դրանք կարող են զգալիորեն նվազեցնել COPD հիվանդությունների տարածվածությունը: «Ոչ կրակ, ոչ ծուխ – Ծխախոտի վնասի նվազեցում.Գլոբալ իրավիճակը 2018» (GSTHR) զեկույցը ենթադրում է, որ նվազեցված ռիսկով արտադրանքները ունեն բավարար ներուժ՝ հանրային առողջապահության համար զգալիորեն բարձր արդյունքներ ապահովելու համար:
Այս խնդիրը հրատապ է: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ դեռևս ունեն կախվածություն սիգարետից, ինչի հետևանքով ամեն տարի մահանում է ավելի քան յոթ միլիոն ծխող:
Ծխելը շարունակում է մնալ հիմնական անառողջ վարքագիծը, որը մեծապես նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված մահացություններին՝ համեմատած ֆիզիկական անգործության, ալկոհոլի չարաշահման կամ անառողջ սննդակարգի հետ։
Հայտնի է, որ ծխողների մեծ մասը ցանկանում են թողնել ծխելը, սակայն մեծամասնության մոտ ծխելը թողնելու փորձերը, որպես կանոն, անհաջող են` <10% ցուցանիշներով: Հայտնի է նաև, որ ամբողջ աշխարհում ծխողների թիվը մնացել է գրեթե նույնը, ինչ 15 տարի առաջ էր՝ չնայած ծխելու դեմ պայքարի համաշխարհային համակարգին և դրա կանխարգելմանն ուղղված ահռելի ջանքերին: Հարկավոր է նորարարական և առավել արդյունավետ լուծումներ կիրառել, քանի որ կիրառվող մեթոդները, ըստ երևույթին, բարձր արդյունավետություն չունեն։