ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՖԱՆՏԱՍՏԻԿ ՀՆԱՎԱՅՐԵՐԻՑ ՄԵԿԸ. ԳՅՈԲԵՔԼԻ ԹԵՓԵ

Ժամանակակից Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Շանլիուրֆա քաղաքից 22 կմ հեռավորության վրա է գտնվում աշխարհի ամենանշանավոր հնավայրերից մեկը՝ Գյոբեքլի թեփեն (թարգմանաբար` Ցմփոր բլուր կամ Պորտասար): Այժմ այն համարվում է հայտնաբերված ամենահին կրոնական կառույցը:
Հնավայրն ունի 12 հազար տարվա պատմություն: Ըստ մասնագետների՝ մ.թ.ա 8-րդ հազարամյակում Պորտասարը միտումնավոր ծածկվել է հողով: Իսկ պեղումները սկսվել են 1960-ականների սկզբին, սակայն մեծ առաջընթաց է գրանցվել 90-ականներին՝ գերմանացի և թուրք հնագետների համատեղ աշխատանքի արդյունքում:
Գյոբեքլի թեփեն վաղ նեոլիթիթյան շրջանի սրբավայր է: Ընդ որում՝ մինչ այս տարածքի հայտնաբերումը, տարածված կարծիք է եղել, որ նմանատիպ ծանր աշխատանք հնարավոր չի եղել կազմակերպել 10-12 հազար տարի առաջ. հայտնաբերված սյուները կշռում են 10-20 տոննա:
Մինչ հիմնական հնագիտական վայրը, շուրջբոլորը նույնպես պեղումներ են իրականացվել և հայտնաբերել քարերի այսպիսի շարվածքներ:
Գլխավոր տարածքը՝ նեոլիթյան շրջանի սրբավայրը, ծածկված է այսպիսի ժամանակակից ճարտարապետական «անձրևանոցով»:
Տեսարան՝ Գյոբեքլի թեփեից: Ինչո՞ւ է 12 հազար տարի առաջ ընտրվել հենց այս վայրը: Ենթադրություններից մեկը տեղանքում առկա քարերի տեսակներն էին. այն ժամանակ անչափ դժվար է եղել մեծ կշիռ ունեցող քարերի տեղափոխումը:
Հնավայրի գլխավոր հատվածի լուսանկարները՝
Գարեգին Ալեքսանյան