ՈւՐՖԱՅԻ ՀԻՆԱՎՈւՐՑ ԲԱԶԱՐԸ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Պատմության էջերում Ուրֆան (Ուռհա, Եդեսիա) մշտապես եղել է արշավանքների խաչմերուկներում, ձեռքից-ձեռք է անցել, ավերվել է, կառուցվել: Այստեղ նաև մշակույթների բախում է տեղի ունեցել:
Այս քաղաքում հազարավոր տարիներ ապրել են հայեր: 1914 թվականի դրությամբ Ուրֆան ունեցել է 75.000 բնակիչ, որոնցից 36.000-ը՝ հայեր: Մեկ տարի անց մեկնարկած կոտորածներից հետո հայերը երկարատև դիմադրություն են ցույց տվել Ուրֆայում, այնուհետև լքել քաղաքը՝ տեղափոխվելով Սիրիա, Եվրոպա, Խորհրդային Հայաստան:
Այժմ Շանլիուրֆան (ինչպես (Գազի) Անտեպն, այստեղ նույնպես անվանփոխել են՝ պահպանելով հին անունը) գրեթե 2 միլիոն բնակչությամբ հսկա քաղաք է: Պատմական հատվածը բավական լավ ներկայացված է, օրինակ՝ 16-րդ դարում կառուցված բազարը, այժմ էլ ամենատարբեր իրերի վաճառքի կենտրոն է:
Չգիտեմ՝ իրենց համար իսկապես նորմալ էր հաց կիսել անծանոթ մարդկանց հետ, թե պարզապես մենք «յբանջի»(թարգ.՝ դրսեկ) էինք այդ պատճառով, բայց այս վաճառականները սիրով հյուրասիրեցին Արիանային և ինձ:
Ավելի ուշ, ես հանդիպեցի ճաշող մեկ այլ վաճառականի: Բարևեցի, որից հետո նա ինձ շարժումներով հրավիրեց սեղանի մոտ:
Շուկայում փորձեցինք նաև տեղում պատրաստած իշլի քյուֆթա: Ի դեպ, անվանումը նույնն էր, ավելին, թարգմանաբար այն նշանակում է «քյուֆթան ներսից»:
Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերն ամենուր կարելի է տեսնել Թուրքիայում:
Վաճառում էին թուրքական ավանդական տաբատ: Ի դեպ, իրենք նույնպես անվանում են շալվար:
Բազարի հնաբնակներից:
Հիշում եմ, որ 90-ականների երկրորդ կեսին այս եղջերուի պատկերով ծածկոցներն անչափ տարածված էին Հայաստանում: Մարդիկ քողարկում էին տան ոչ բարվոք պատերից մեկը կամ մեքենաներում՝ հետևի նստարանին էին գցում:
Թզբեհների փոքրիկ աշխարհ:
Շուկայի կենտրոնական հատվածում: Ինչպես Թուրքիայում ամենուր, այստեղ նույնպես թեյն առաջնահերթություն է:
Գարեգին Ալեքսանյան
Կարդացեք նաև՝
ԱԴԱՆԱՅԻ ՇՈւԿԱՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԹՈւՐՔԻԱՅԻՑ
ԳԱԶԻԱՆՏԵՊԻ (ԱՅՆԹԱՓԻ) ՓՈՂՈՑՆԵՐՈւՄ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՄԱՍ 1)
ԱՅՆԹԱՓԻ ՓՈՂՈՑՆԵՐՈւՄ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՄԱՍ 2)
ԱՅՆԹԱՓԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՈՐ ԴԱՐՁԵԼ Է ՄԶԿԻԹ
ԿԻԼԻԿԻԱ. ՖՈՏՈՇԱՐՔ ՌՈւՄԿԱԼԵ ԱՄՐՈՑԻՑ
ՆԵՄՐՈւԹ. ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄՈՏ. (ՖՈՏՈՇԱՐՔ)
ԱՌԱՋԻՆ ՔՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ՖՈՏՈՇԱՐՔ
ՄԵՆԶԻԼ. ՄԶԿԻԹՈւՄ ԳՈՌԱՑՈՂ ՄԱՐԴԻԿ