ՖԱՆՏԱՍՏԻԿ ՍԻՐՈւՆ. ՍՈւՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔՆ ԻՐԱՆՈւՄ (ՖՈՏՈ)

Իրանի Ջուղա քաղաքից դեպի արևմուտք 16 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Սուրբ Ստեփանոս վանքը, որ 2008 թվականից է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ՝ Սուրբ Թադևոսի վանքի և Ծոր Ծոր վանքերի հետ միասին՝ «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։
Ճանապարհն անցնում է Արաքս գետի երկայնքով, որի մյուս կողմում Նախիջևանն է:
Վանքը կառուցվել է հայկական Դարաշամբ գյուղի(այժմ լքված) հարևանությամբ: Վանքի անունը կնքվել է ի հիշատակ քրիստոնեության առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի, որ քարկոծվելով սպանվել է առաջին դարում: Վանքի արտաքին պատերից մեկի վրա կար քարկոծման տեսարանը պատկերող քանդակ:
Վանքի ավտոկայանատեղին, որից հետո մոտ 10 րոպե հարկավոր է բարձրանալ ոտքով՝ վանք հասնելու համար: Հենց ավտոկայանատեղիի տարածքում կա ջրի աղբյուր՝ «Խմելու ջուր»(պարսկերենով, անգլերենով և հայերենով) գրությամբ:
Ահա այն դիրքը, որը հաղթահարելով հասնելու էինք վանքին: Ապշեցնում էր նաև կանաչի գերակայությունն ժայռային աշխարհի այս անկյունում:
Ոչ միայն խմելու ջրի մասին հուշող, այլև մնացած բոլոր ցուցանակները եռալեզու էին:
Վանական համալիրի մուտքը, որի մոտ նստած է իրանցի տոմսվաճառը: Մուտք գործելու տոմսը՝ 150 հազար ռեալ էր(կամ 15 հազար թուման, ներկայիս փոխարժեքով՝ 1700 դրամ): Ընդ որում, այս գինը միայն տուրիստների համար էր, տեղացիների համար տոմսն ավելի էժան է:
Վանքի հատակագիծը եկեղեցիների ավանդական ճարտարապետության համաձայն՝ խաչաձև է: Վանքը պաշտպանված է բարձր պարիսպներով, որոնք ունեն 7 աշտարակ: Արտաքին պատերը զարդարված են բազմաթիվ խաչքարներով և արձանագրություններով՝ ի հիշատակ այն բարերարների, որոնք դարերի ընթացքում նվիրաբերել են վանքին:
Վանքի ճարտարապետությունը, զարդաքանդակքները, պատկերաքանդակները, քարի շարվածքը, գույնը, ամեն ինչ այնքան ֆանտաստիկ գեղեցիկ էր, որ բառերով նկարագրել հնարավոր չէ: Ընդհանրապես, վանքի տարածքն էլ գերբնական, հրաշալի, հանգստացնող մթնոլորտ ուներ: Տեղի իրանցիներն նույնպես խոստովանում էին՝ Սուրբ Ստեփանոսն առանձնահատուկ էներգետիկա ունի:
Ուշադրություն դարձրեք վանքի մուտքի տեսքին: Ակնհայտ է, որ վանքի կառուցման ժամանակ նախագծողները ազդված են եղել իրանական ճարտարապետությամբ:
Մուտքի փայտե դուռը՝ սիրուն նախշերով:
Լուսանկարներ՝ ներսի հատվածից:
Վանքի արտաքին պատին քանդակված էր Սուրբ Ստեփանոսի քարկոծման տեսարանը:
Վանական համալիրի ներսի հատվածը և արտաքին կողմում գտնվող հուշանվերների խանութը:
Հրաժեշտ:
Գարեգին Ալեքսանյան