ԱՂԹԱՄԱՐ. ՏՈՄՍՈՎ ԵԿԵՂԵՑԻ (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Թուրքիայում՝ Դադվանից – Վան ճանապարհին անհնար էր չայցելել Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցի, որը համարվում է հայ եկեղեցական ճարատարապետության կարևոր կոթողնեներից մեկը:
Տուրիստական սեզոնն ավարտվել էր. երկար սպասեցինք ափից կղզի տեղափոխող նավի շարժման համար անհրաժեշտ նվազագույն 15 ուղևորի հավաքվելուն:
Վերադարձող նավակներից մեկում էին նաև նորապսակներ. հավանաբար Աղթամարում ֆոտոսեսիա էին իրականացրել:
Մինչ ազատ ժամանակ կար, աչքի անցկացրեցինք հուշանվերների խանութում առկա տեսականին. պայուսակներ՝ եկեղեցու և վանա կատվի նկարներով, բացիկներ, լուսանկարներ, կտավ, սկուտեղ… ի՞նչ ասես:
Սակայն ցնցող էր հայկական տառերով՝ ՎԱՆ գրությամբ սովորական բաժակները: Մեր տառերը տեսնելուց հետո դժվարությամբ կարողացա թուրքերենով հարցնել՝ «նե քադար»(ի՞նչ արժի), վաճառողը տեսնելով որ դրսեկ եմ՝ հայերնով հարցեր՝ հայ ե՞ս: Էլ ավելի զարմացա, քանի որ ակնհայտ էր՝ նա էլ տեղացի է: Պարզվեց՝ Աղթամար կղզի այնքան շատ հայեր են այցելում, որ հուշանվերների խանութի վաճառողները սկսել են հայերեն սովորել, իսկ որոշ ապրանքների վրա էլ հայատառ գրություններ թողնել. հավանաբար լավ վաճառվում է:
Այնուհանդերձ, ինչպես Թուրքիայում ամեն տեղ, այստեղ էլ ոչ մի վայրկյան հնարավոր չէ մոռանալ, թե որտեղ ես. բաժակի հակառակ կողմում լատինատառ գրված է` «Turkey»:
Նավակի տոմսն արժեր 15 լիրա (հոկտեմբեր ամսվա փոխարժեքով՝ 1000 դրամ): Երբ հասանք կղզի, պարզվեց՝ եկեղեցուն (որը թուրքերի համար թանգարան է պարզապես) մոտենալու համար հարկավոր էր տոմս գնել՝ կրկին 15 լիրա: Կյանքումս առաջին անգամ եկեղեցի մտնելու համար տոմս ձեռք բերեցի և երկար ժամանակ տարակուսած էի:
Սուրբ Խաչ եկեղեցու ճարտարապետությունը, զարդաքանդակքները, պատկերաքանդակները, բակի խաչքարերը անչափ տպավորիչ են:
Եկեղեցու ներսում:
Տեսարան և մայրամուտ՝ Աղթամար կզղուց
Հրաժեշտ:
Գարեգին Ալեքսանյան