ԿՂԶԻ, ՈՐՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԱՅՑԵԼԵԼ

kxzi

Գիտե՞ք թե ովքեր են սենտինելացիները: Հոգ չէ, նույնիսկ գիտնականներն են դժվարանում պատասխանել այդ հարցին: Ամենաինտրիգային տեսություններից մեկի համաձայն՝ դրանք Homo Sapiens-ի վերջին ներկայացուցիչներն են, որոնք չեն անցել քաղաքակրթության սահմանը: Նրանք մեր հեռավոր նախնիների ներկայացուցիչներն են, որոնք այդպես էլ չէին սովորել մամոնտների որսով զբաղվել:

Հյուսիսային Սենտինել կղզին քարտեզի վրա գտնելը մի քիչ դժվար է, քանի որ այն բավականին փոքր է, սակայն այնտեղ հասնելը դժվար չէ, քանի որ մոտակայքում են Անդամյան կղզիները: Հնդկաստանի կառավարությունը, որի ենթակայության տակ է գտնվում այդ կղզին, անժամկետ կարանտին է սահմանել և արգելում է այդ կղզին այցելել բոլորին: Այստեղ մարդկանց սպանում են բավականին դաժան մեթոդներով և ոչ մի պատասխանատվություն դրա համար չեն կրում:

Ի տարբերություն տարածաշրջանի հիմնական բնակչության՝ սենտինելացիները սևամորթ են:

Ոչ ոք հստակ չգիտի թե քանի բնակիչ կա, ինչպես են ապրում և սնվում այդ մարդիկ: Կարծես թե, նրանք վայրի ցեղերի վերջին ներկայացուցիչներն են երկրի վրա:

Տեղեկություն չկա, թե իրենց տեխնոլոգինարեը զագացման ինչ փուլում են, սակայն նետերի և բամբուկից պատրաստված փայտերի միջոցով նրանք սպանում են անուշադիր ձկնորսներին, որոնք մոտենում են կղզում, սակայն այդ ձկնորսների դիակները այդպես էլ գտնել չեն կարողանում:

Սենտինելացիները սկզբունքորեն, առանց նետ ու աղեղ խնայելու, հետ են մղում քաղաքակրթությունը իրենց կղզուց: Նրանք իրենց այսպես են պահում արդեն մի քանի հարյուրամյակ, այն պահից, երբ կղզու  մասին հայտնի է դառել:

Իհարկե, հնարավոր է զինվել և գնալ կղզին գրավելու, բայց ինչու՞: Կղզու վրա չկա ոչ մի արժեքավոր բան, բացի տեղացիներից, որոնք ինչ-որ հրաշքով փրկվել են այդ տարածաշրջանը գաղութացման ժամանակ:

Մշակութային էլեմենտների մնացորդներից գիտնականները կարողացան պարզել, որ այս քաղաքակրթությունը դադարեցրել է զարգանալ մոտ 50-60 հազար տարի առաջ: Նրանք հասցրել են նետ և աղեղ ստեղծել, հնարավոր է նաև, որ յուրացրել են կրակի օգտագործումը: Ամենայն հավանականությամբ սառցե ժամանակաշրջանը նրանց շրջանցել է, քանի որ նրանք ստիպված չէին եղել կյանքի ու մահի համար պայքարել, նոր միջոցներ հայայթել, և իրենց զարգացման մակարդակը այդպես էլ մնացել է նույնը:

Կղզին փակ է բոլորի համար նաև այն պատճառով, որ սենտինելացիները իմունիտետ չունեն այն բոլոր հիվանդությունների դեմ, որոնցով մարդկությունը արդեն հիվանդացել է:

Փաստացի, ոչ ոք չգիտի, թե ինչ անել նրանց հետ: Փորձել են նույնիսկ կոնտակտի գնալ, բայց դա եղել է անարդյունավետ: Իրավիճակը այնքան յուրօրինակ է, որ ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների, այդ իսկ պատճառով կղզին որոշել են փակել:

Երբ 2004 թվականին կղզին տուժել էր ցունամիից, Հնդկաստանի կառավարությունը այնտեղ ուղարկեց ուղաթիռ, որպեսզի ստուգեն, թե արդյոք կան ողջ մնացածներ: Նրանք նույնիսկ հնարավորություն չունեցան վայէջք կատարելու, քանի որ բնակիչները իրենք դուրս եկան ուղաթիռին ընդառաջ և հարձակվեցին նետերով և աղեղներով:

20-րդ դարի 60-ական թվականներին, երբ այդ տարածաշրջանի բոլոր ցեղերը արդեն ուսումնասիրված էին, մարդաբանները որոշեցին այցելե այս կղզին նույնպես: Կղզի ուղարկեցին նվերներով լի նավակ, որտեղ կային նաև բավական դրական տրամադրվածություն ունեցող գիտնականներ, լուսանկարիչներ: Ինչպես և ակնկալվում էր, հենց նավակը մոտեցավ կղզուն, նրանց վրա սկսեցին նետ ու աղեղներ արձակել: Գիտնականները անվրդով մոտեցան ափին, այնտեղ թողեցին նվերները՝ խոզ, տիկնիկ, կոկոսներ, մետաղական սպասք և մի քանի պլաստիկ դույլ: Նվերները զուսպ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին: Խոզին և տիկնիկին անմիջապես թաղեցին, կարմիր դույլերը և մետաղական սպասքը նրանց բավականին ուրախացրեց, սակայն կանաչ դույլերը զզվանքով մի կողմ նետեցին:

Նվերները չմեղմեցին տեղացիների վերաբերմունք, և հաջորդ անգամ նրանք գիտնականներին կրկին դիմավորեցին նետերի տարափով, սակայն այս անգամ ոմանք սկսեցին ագրեսիվ հարաբերություններ ունենալ իրենց կանանց հետ, ամենայն հավանականությամբ այդպես ցուցաբերելով իրենց ատելությունը: Այս քայլից հետո գիտնականները որոշեցին սենտինելացիներին հանգիստ թողնել:

Տիգրանուհի Գրիգոյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register