
{am}Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող Մարդին քաղաքում անցած կիրակի օրը ակտիվ եռուզեռ էր: Պատմական խորը շերտեր ունեցող այս բերդաքաղաքն այժմ Թուրքիայի լոկալ տուրիզմի կարևոր կետերից է:
Այնուհանդերձ Թուրքիայի տուրիզմի հետ կապված շատ հետաքրքիր կարծքի լսեցինք մինչ Մարդին հասնելը: Թուրքիայի կառավարությունը(և հիմնական տուրիստական գործակալությունները) հորդորում են արտերկրյա տուրիստներին այցելել Անթալիա, Անկարա, Իստամբուլ կամ Կապադովկիա՝ նշելով, որ այնտեղ անվտանգ է:Չի նշվում, որ մնացած վայրերը վտանգավոր են, սակայն եթե մի շարք կետեր անվտանգ են, ուրմեն՝ տրամաբանորեն, մնացածը վտանգավոր են: Այս քայլը պայմանավորված է նրանով, որ իսկապես որոշ հատվածներում քուրդ-թուրքական բախումներ են տեղի ունենում, սակայն գլխավորապես մնացած հատվածներում ամեն ինչ նորմալ է, մինչդեռ՝ կառավարությունը չի ուզում հնարավոր դարձնել սովորական քրդական բնակչության և հատկապես եվրոպացիների շփումը:
Մարդինի փողոցներում:
Այս տղամարդը շատ ջերմորեն փողոցով քայլողներին հյուրասիրում էր «մեյան», որից փորձել էինք Տարսոն քաղաքում: Այն խոտաբույսերից պատրաստած հեղուկ է, ունի դառը կվասի համ, օգտակար է մարսողությանը:
Ճաղավանդակին ուրախացող տղուկները և փողոցում մեծ իրարանցում կատարած ջահելները:
Այս կանայք էլ ծիծաղում են երիտասարդների «ջրիկությունների» վրա:
Կրկին. Մարդինի փողոցներում:
Գարեգին Ալեքսանյան