ԹՈւՐՔԻԱ. ԴԱԴՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՍԱՔԱՆԴ ԵԿԵՂԵՑԻՆ (ՖՈՏՈ)

cover

Վանա լճի հարավարևմտյան եզրին՝ Բիթլիսի շրջանում է գտնվում Դադվան (այժմ՝ Թաթվան) փոքր՝ մոտ 70 հազար բնակչություն ունեցող քաղաքը: Դադվան-Վան  հեռավորությունը կազմում է 135 կիլոմետր: Դադվանում նույնպես հազարավոր հայեր են ապրել մինչ 1915 թվականը:

1

Դադվանում տարեցներից հարցրեցի՝ արդյո՞ք պահպանվել է քաղաքի հայկական եկեղեցիներից որևէ մեկը: Ցույց տվեցին խորդուբորդ զառիվեր ճանապարհը, որով հասանք հին թաղամասերից մեկը: Հայկական եկեղեցին անմխիթար և կիսաքանդ վիճակում հայտնաբերեցինք, տանիքին խոտեր և նույնիսկ ծառ էր աճել, բացվածքների մի մասը ծածկվել էին «շիֆերներով»: Տեսարանն այնքան տխուր էր, որ դժվարությամբ ձեռքս վերցրեցի խցիկը:

2

Որքան էլ ցավալի է փաստել, եկեղեցին այժմ գտնվում է ինչ-որ մեկի բակում: Տանը մարդ չկար, որպեսզի հարցեր տայի եկեղեցու մասին:

3

Ներսում հենց սկզբից աչքի ընկան պատերի փոքր խաչերը և հայատառ անունները:

4

Ինչպես նաև տարատեսակ աղբը(ոչ մեծ քանակությամբ) և շինարարական ինչ-որ խողովակները:

5

6

Եկեղեցու մնացած լուսանկարներն՝ առանց մեկնաբանության:

7

8

 

9

10

11

12

 Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register