ԴՆԹ-Ի ԹԵՍՏԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է. ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼԻԱՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽՆԻՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ

0

Նոր գենետիկական թեստի արդյունքում պարզվել է, որ արքայազն Ուիլյամի նախնիները եղել են մասամբ հայ, մասամբ հնդիկ, հաղորդում է The Times of London-ը:

ԴՆԹ անալիզի արդյունքում հաստատվեց, որ նրա նախամայր Էլիզա Քերվարքը կիսով չափ հնդկուհի է եղել: Էլիզան, որ արքայազնի մոր՝ Դիանայի նախամայրն էր, կարծում էին, որ հայուհի է եղել:

Հետազոտողները պարզել են, որ Դիանայի ընտանիքը վեց սերունդ առաջա ապրել է Հնդկաստանում, իսկ մոտ 1790-ական թվականներին ամուսնացել շոտլանդացի վաճառական Թեոդոր Ֆորբսի հետ 1812 թվականին: Էլիզայի հայրը հայ վաճառական էր, բայց մոր մասին տվյալներ չկային: Իսկ հիմա պարզվեց, որ ամենայն հավանականությամբ նա հնդկուհի է եղել:

Էդինբուրգի համալսարանի գենետիկայի գծով մասնագետ Ջիմ ՈՒիլսոնը ասել է, որ Էլիզայի ԴՆԹ-ում շատ հազվադեպ հանդիպող տեսակ է, որը փոխանցվում է միայն մայրերի կողմից: ՄԻնչև այդ պահը դրանցից ընդամենը 14 անգամ են հայտանբերել՝ 13 Հնդակաստանում և 1 Նեպալում:

Այդ ժամանակ միջռասսայական ամուսնությունները նորմալ էին, բայց գիտնականները ասում են, որ սնոբիզմը կարող էր պատճառ ահնդիսանալ, որպեսզի Թեդորը լքեր Էլիզային և իրենց երիտասարդ աղջկան ուղարկեր Բրիտանիա:

Դիանայի բարեկամուհի Մարի Ռոշը, ով տրամադրել էր իր ԴՆԹ-ն, ասել է, որ ինքը միշտ ենթադրել է, որ հայկական գեներ ունի, իսկ հիմա պարզվեց, որ ունի նաև հնդկական գեներ:

Ըստ պրոֆեսոր Ուիլսոնի՝ ՈՒիլիամը և Հարրին հավանաբար ժառանգել են իրենց մոր տարբերվող ԴՆԹ-ն, բայց արդեն չեն փոխանցի իրենց երեխաներին:

Տիգրանուհի Գրիգորյան

Աղբյուրը՝ asbarez.com     

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register