ԵՐԿՐԱՇԱՐԺ. 30 ՏԱՐՎԱ ՑԱՎԸ՝ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐՈւՄ

Գյումրին, Սպիտակ քաղաքը՝ հարակից գյուղերի հետ միասին 30 տարի առաջ սևավորվեց: Ամբողջ Հայաստանն էր տնքում ցավից ու փորձում ավերակների միջից փրկել հրաշքով կենդանի մնացածներին: Աղետն ամեն տուն մտավ՝ իր հետ բերելով կորստյան ցավ, ավեր ու ավերակ: Շուրջ երեք տասնամյակ է անցել, բայց ականատեսները մինչ այժմ չեն կարողանում մոռանալ այդ չարագույժ օրը, երբ ընդամենը հաշված րոպեների ընթացքում գետնին հավասարվեցին բարձրահարկերը, դպրոցների ու մանկապարտեզների շենք-շինությունները, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարներով վիրավորներ ունեցանք: Հրաշքով փրկվածներն առ այսօր էլ իրենց հոգու խորքում կրում են այդ օրվա սարսափն ու ցավը: Սպիտակը մեր ժողովրդի համար ոչ միայն ցավի ու տառապանքի, այլև սև դասերի խորհրդանիշը դարձավ: