ՀԻՆ ԵՐԵՎԱՆ. ՍԵՎ ՇԵՆՔԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ

3

Աբովյան փողոցի վրա գտնվող «համալսարանի սև շենքը» ունի մոտ 113 տարվա պատմություն:

Այն կառուցվել է 1905 թվականին Վասիլիյ Միրզոյան և Նիկոլայ Կատկին ճարտարապետների նախագծերի հիման վրա: Այսօր այստեղ ԵՊՀ երեք ֆակուլտետներն են՝ աստվածաբանության, պատմական և տնտեսագիտության և կառավարման:

Սկզբնական շրջանում շինությունը երևանյան մանկավարժական սեմինարիաին էր հատկացված: Այս ուսումնական հաստատությունը հիմնված էր 1881 թվականին և տեղակայված ամբողջ քաղաքաով մեկ վարձակալված առանձնատներում: Մանկավարժական սեմինարիան փաստացի մանկավարժական համալսարանի նախատիպն էր, որը նախապատրաստում էր մանկավարժներ մարզերում տարրական կրթության համար:

1901 թվականին սեմինարիայի մանկավարժական խորհուրդը որոշեց հաստատության համար առանձին շինություն կառուցել: Տարածքի ընտրությունը ընկավ Աստաֆյան փողոցի վերջում գտնվող կանաչ այգու վրա:

Հիմքը դրվում է 1902 թվականին, իսկ 1905 թվականին շինությունը պատրաստ էր օգտագործման: Ըստ նախագծի շինությունը երկհարկանի էր, բայց 1930 թվականին կառուցվեց նաև երրորդ հարկը՝ չխախտելով շենքի ընդհանուր ճարտարագիտական ոճը:

Բացի լսարաններից շինություն կային նաև ուսուցչանոցներ, գրադարան, ընթերցասրահ, խոհանոց, ճաշարան, սպորտզալ և հանդիպումների սենյակ:

Շինությունը պատկանում էր երևանյան մանկավարժական սեմինարիային մինչև 1915 թվականը: 1915-1916 թվականներին այնտեղ սովորում էր շուրջ 117 ուսանող, որոնցից 50՝ պետության հաշվին: 1915 թվականին սեմինարիան տեղափոխվեց այլ վայր, իսկ շինությունը դարձավ կազարմա:

Արդեն Առաջին Հանրապետության տարիներին այստեղ 1915 թվականի Եղեռնից փախած որբ երեխաների համար ապաստարան էր: 1919 թվականին Հայաստանի և Ամերկոմի (Մերձավոր Արևելքի երկրների օգնության Ամերիկյան կոմիտե) համաձայնությունից ելնելով այս շինությունը և այլ ապաստարաններ անցան Ամերկոմի ենթակայության տակ:

1919 թվականի մայիսիս 16-ին կառավարությունը որոշեց ստեղծել համալսարան: Չնայած դժվարին տնտեսական վիճակին, դա համարվում էր առաջնային գերխնդիր:

Ամեն ինչ արվում էր, որպեսզի նոր անկախություն ստացած երկրում մեծանան ազգային արժեհամակարգը կրող մասնագետներ: Քանի որ այդ ժամանակ Երևանում հարմար շինություն չկար, կառավարությունը որոշում է Հայաստանի առաջին համալսարանը բացել Ալեքսանդրապոլում (Գյումրի):

Մի քանի ամիս անց՝ 1920 թվականի հունվարի 30-ին, մեծ դժվարությամբ համալսարանը բացում են Ալեքսանդրապոլի առևտրային ուսումնարանի շենքում:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պետության բոլոր կարևոր անձիք՝ վարչապետ Ալեքսանդր Հատիսյանը, Լուսավորության նախարար  Նիկոլ Աղբալյանը, Արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանը, իսնչպես նաև շատ այլ հյուրեր և դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ Երևանից և Թիֆլիսից:

Ուսումնական առաջին կիսամյակում կա միայն մեկ ֆակուլտետ՝ պատմա-լեզվաբանական: Սովորում էր 262 ուսանող, իսկ դասախոսական կազմը 32 անձից էր բաղկացած:

Համալսարանի առաջին ռեկտորը Յուրիյ Համբարյանն էր: Հրավիրել էին միջազգային աշխատանքային փորձ ունեցող հայտնի մասնագետներ Ակոպ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհաբեկ Քալանտարը, Ստեփան Մալխասյանցը և այլն:

1920 թվականի հունիսին կառավարությունը որոշում է համալսարանը տեղափոխել Երևան: Քանի որ Ամերկոմի կողմից մեկնարկել էր Ալեքսանդրապոլում ապաստարանների կենտրոնացումը, հարկ եղավ ազատել ապաստարանը նաև Երևանում:

Հենց այստեղ էլ որոշում են հիմնել համալսարանը, և դատարկ շինությունում սկսում են վերանորոգման աշխատանքները: Դասընթացները սկսում են 1920 թվականի հոկտեմբերի 1-ին: Հենց այդ օրվանից էլ համալսարանի պատմությունը կապված է լինում «սև շենքի» հետ:

Սակայն ուսումնական գործընթացը շուտով դադարեցվում է, քանի որ սահմանաին բավականին լարված իրավիճակ է լինում: Քեմալյան Թուրքիան, օգտվելով իր համար բարենպաստ իրավիճակից, զինված հարձակման փորձ է անում:

Սովետական միության իշխանության հաստատումից անմիջապես հետո Աշոտ Հովհաննիսյանի հրամանով 1920 թվականին համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան, իսկ 1923 թվականին՝ Պետական Համալսարան:

Դասընթացքերը սկսում են 1921 թվականի հունվարից, իսկ ռեկտոր է դառնում Ակոպ Մանանդյանը: 1960 թվականին համալսարսանը տեղափոխվում է նոր շինություն՝ ներկայիս Ալեք Մանուկյան փողոցում:

«Սև շենքում» մնում է միայն տնտեսագիտության ֆակուլտետը, որը 1975 թվականին դառնում է ինքնուրույն համալսարան՝ Ժողովրդական տնտեսութան ինստիտուտ: 1995 թվականին տնտեսագիտական համալսարանը տեղափոխվում է այլ վայր, իսկ Աբովյանի 52 հասցեում գտնվող շինությունը դառնում է համալսարանի մասնաշենք:

Վիգեն Ավետիսյան

Թարգմանեց Տիգրանուհի Գրիգորյանը

Աղբյուրը՝ vstrokax.net 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register