ԱՌԱՋԻՆ ՔՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ՖՈՏՈՇԱՐՔ

cover

Առաջին քրդական քաղաքը. Սիվերեկի նեղլիկ փողոցները (Ֆոտոշարք)

Արևմտյան Հայաստանով Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավն անցում էր 100 հազար բնակչություն ունեցող Սիվերեկ քաղաքով: Փոքրիկ քաղաքը գտնվում է Շանլուրուրֆա նահանգում, սակայն այն ավելի մոտ է Դիարբեքիրին, որը համարվում է քրդերի համար ամենակարևոր քաղաքը:

Հենց Սիվերեկից սկսվեց հեծանվարշավի այն հատվածը, երբ մենք անցնելու էինք գլխավորապես քրդական գյուղերով և քաղաքներով:

Մինչ Սիվերեկը, խոշոր քաղաքներում՝ Ադանայում, Գազիանտեպում և ճանապարհին գրեթե որևէ մեկը չէր մերժել իմ՝ իրենց լուսանկարելու խնդրանքը: Սակայն արդեն Սիվերեկում ամեն ինչ փոխվեց: Մեր քուրդ ուղեկցորդը նշեց, որ քրդերն առանձնապես չեն սիրում լուսանկարվել, իսկ եթե հանկարծ քուրդ կանանց լուսանկարեմ, կարող եմ լուրջ խնդիրներ ունենալ(ժպտալով նշեց՝ եթե ուզում ես «կալաշնիկովներ» տեսնել, լուսանկարի քուրդ կանանց): Ամեն դեպքում, ես չդիմացա գայթակղությանը և մեկ ֆոտո արեցի, բարեբախտաբար դեռ ողջ եմ:

2

Մենք շրջայց կատարեցինք քաղաքի նեղլիկ փողոցներ ունեցող թաղամասում և հայտնաբերեցինք հետաքրքիր նաշխերով դռներ և պատուհանի ճաղավանդակներ:

9

Հանպատրաստից թաղամասի երիտասարդ տղաներից մեկն առաջարկեց ուղեկցել մեզ: Նա պատմեց, որ հենց այս քաղաքում և նաև այս թաղամասում ժամանակին բազմաթիվ հայերն են ապրել:

1

6

Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ ստորև.

3

4

5

8

7 10

11

12

13

14

15

16

17

18

20

21

22

23

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register