ՇԱՆԼԻՈւՐՖԱ. ՔԱՐԱՆՁԱՎ-ՏՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՁԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Թուրքիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը համարվում է Շանլիուրֆան (Ուրֆա): Ինչպես մյուս քաղաքներում, այստեղ նույնպես կենտրոնում փորձել են պահպանել քաղաքի հին թաղամասերը, իսկ ծայրամասերում շարել են բարձրահարկ շենքեր:
Ինչպես մեր Խնձորեսկում, այստեղ էլ քարանաձավային տներ են եղել:
Ուրֆայի ամենագեղատեսիլ վայրերից մեկը՝ Բալիկգյոլը(թարգ.՝ ձնկերի լիճը): Ըստ տեղում ներկայացվող լեգենդի՝ այստեղ մեծ մենամարտ է եղել Աբրահամ մարգարեի և Նեմրուդի՝ Ուրֆայի առաջնորդի միջև: Նեմրուդն իրեն աստված է հռչակել, Աբրահամը չի ընդունել այն: Վերջինս կատաղել է, և ինչպես ներկայացված է Ղուրանում, հրամայել է այս վայրում այրել Աբրահամին՝ նշելով. «Թող այրվի և հետևի իր աստվածներին»: Մեծ հրդեհը մարվել է տեղում առաջացած լճի միջոցով, իսկ շուրջբոլորը գեղեցիկ այգիներ են բուսնել:
Այսօր այս փոքրիկ լճում հազարավոր ձկներ կան, որոնc, ըստ ներկայացվող ցուցանակի, չի կարելի որսալ և ուտել: (Սակայն լճից քիչ այն կողմ մենք տեսանք մի մարդու, ով հիմնական ավազանից դուրս եկող ջրուղիներից ձուկ էր որսում):
Այս կույր մարդը ձկան կեր էր վաճառում: Յուրաքանչյուր փոքրիկ ափսեն՝ 1 լիրա (ներկա փոխարժեքով՝ 70 դրամ): Երբ մի բուռ ձկան կեր էիր նետում ձկների ուղղությամբ, սարսափելի իրարանցում էր սկսվում:
Ուրֆայի գլխավոր մզկիթներից մեկը:
Մզկիթի բակում հարյուրավոր աղավնիներ կային:
Ուրֆայի փողոցներում՝
Գարեգին Ալեքսանյան