ՆԵՄՐՈւԹ. ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄՈՏ. (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ադիյաման քաղաքից ճամփա բռնեցինք դեպի Նեմրութ լեռ, որի գագաթին աստվածների հնագույն քանդակներ և դամբարանաբլուր կա: Վստահաբար, շատերդ տեսել եք այս պատկերները, հատկապես՝ Արևմտյան Հայաստան կազմակերպվող տուրերի գովազդներում:
Նեմրութը վաղուց Թուրքիայի ներքին տուրիզմի կարևորագույն կետերից մեկն է: Պատահական չէ, որ երկարատև ոլորաններով, բարձրադիր ճանապարհը որակյալ սարքած էր: 2134 մետր բարձրություն ունեցող Նեմրութի գագաթից բավական ներքև ավտոկայանատեղի, սրճարան, հուշանվերների խանութ էին կառուցել, որտեղից հարկավոր էր նաև գնել պատմական սրբավայր հասնելու տոմս(մոտ 1000 դրամ) և տեղի ավտոբուսով հասնել գրեթե գագաթի մոտ: Մարդկանց մնում էր 20-25 րոպե սալիկապատված ճանապարհով բարձրանալ գագաթը, որտեղ դամբարանաբլուրի արևմտյան և արևելյան կողմերում աստվածների(և նրանց պահապան արծվի ու առյուծի հսկայական քանդակներ են):
Արևը պտտվում է մի կողմից մյուսը, զբոսաշրջիկները հիմնականում ընտրում են մայրամուտը Նեմրութ բարձրանալու համար և անդադար լուսանկարվում տաքացնող սկավառակի վերջին շողերին:
Տեղի ցուցանակը վկայում է, որ մեր առջև հունական աստվածներն են՝ Զևսը, Ապոլոնը, Հերակլեսը: Անգլերեն և թուրքերեն գրված տեքստում Կոմագենը նշած է, որպես պտղաբերության աստվածուհի, իսկ Անտիոքի մասին գրված է, որ Կոմագենի թագավորն է եղել և աստվածների կողքին է հայտնվել, որպես հարգանքի մեծ տուրք:
Բնականաբար հայկական աղբյուրներում բոլորովին այլ բան է նշված. Արամազդ աստվածը՝ Զևսի, Անահիտ դիցուհին՝ Կոմագենեի, Միհրը՝ Ապոլոնի դիմաքանդակի փոխարեն:
Արևելյան հատվածը
Տեսարան Նեմրութի գագաթից
Արևմտյան հատվածը՝
Արևելյան հատվածը մայրամուտի պահին՝
Մայրամուտը Նեմրութի գագաթից
Գարեգին Ալեքսանյան