ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎԸ ԹՈւՐՔԻԱՅՈւՄ

6

«Ճամփորդը» պատմել է, որ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, երկշաբաթյա հեծանվարշավի մեկնարկ է տվել։ Երկու շաբաթվա ընթացքում Արիանան նպատակ ունի անցնել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով, և ճանապարհն ավարտել  հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Այս ծրագրի ընթացքում Արիանան նաև դրամահավաք է անցկացնում՝ COAF-ի հետ համատեղ՝ հանուն երեխաների բարօրության։ Արդեն իսկ հավաքվել է մոտ հինգ հազար դոլար, եթե նույնպես ցանկանաք ծրագրում ձեր ներդրումն ունենալ, կարող եք միանալ դրամահավաքին՝ սեղմելով այստեղ:

Արիանայի հետ միասին ճանապարհորդում է նաև մեր գործընկեր Գարեգին Ալեքսանյանը:

Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 5,500 ԱՄՆ դոլարը կծառայի 6 գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։ Այս հեծանվարշավի օգնությամբ Արիանա Կաոիլին ուզում է նաև ուշադրություն հրավիրել կանանց ուժի և նպատակասլացության վրա՝ փորձելով կարծրատիպեր կոտրել։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register