ԻՆՉՈւԻԿ․ Ո՞ՐՆ Է COPYWRITER-Ի ԵՎ CONTENT WRITER-Ի ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ

1

Այս հարցին մասնագետները հեշտորեն են պատասխանում, բայց կան շատ մարդիկ, որոնք այդպես էլ չեն հասկանում՝ ո՞րն է այս երկուսի տարբերությունը։ Հատկապես «նորաոճ»  cv-ներում հաճախ են պահանջում copywriter կամ content writer, և հաճախ մարդիկ այս երկու աշխատանքները խառնում են անգամ լրագրության հետ։

Երկուսն էլ աշխատում են տեքստերի հետ, բայց  և այնպես, տարբերություն իսկապես կա, և ահա այն։

Ո՞վ է content writer-ը

Եթե բառացի ենք թարգմանում անգլերենից՝ կոնտենտ գրող մարդն է, այսինքն հոդվածներ, որոնք ԶԼՄ-ում կտարածեն, այստեղ նաև  ներառված են բլոգները, անձնական կայքերը և այլն։ Որպես կանոն, դրանք երկար, իմաստային հարուստ տեքստեր են։

Երբ content writer-ը տեքստ է գրում՝  ուշադրությունն ուղղում է բանալի բառերի վրա, որոնք օգնում են  տեքստին չկորել համացանցային ահռելի օվկիանոսում։ Այլ հակառակը, օգնում են, որ երբ մարդիկ փնտրեն հենց տվյալ բառը, որոնողական համակարգերն առաջարկեն հենց իրենց կայքը՝ տվյալ հոդվածով։

Այս մասնագիտության մարդիկ նաև «ցմահ» տեքստեր են գրում, որոնք չունեն «պիտանելիության ժամկետ», և կարող են շատ երկար օգտագործվել համացանցում՝ հոդվածներ, գրառումներ բլոգների համար, թերթի ակնարկներ, ամսագրային վերլուծականներ, այսինքն՝ մեծ ծավալի նյութեր։

Content writer-ի աշխատանքը նման է լրագրողի աշխատանքին, բայց եթե լրագրողը ինքն է ստեղծում նոր  ինֆորմացիան, ապա կոնտենտի հետ աշխատող մարդը կարող է վերցնել եղած նյութն ու վերափոխել այն՝ կրճատել կամ ավելացումներ անել՝ որոշ ավելացումներ անելով։

Ո՞վ է copywriterը

Էլի անգլերենից եթե բառացի թարգմանենք՝ մարդ է, որը գրում է «քոփիներ»։ Եթե պարզ՝ մարդիկ են, որոնք արտասահմանյան տեքստերը, կարգախոսները, անվանումներն ու վերնագրերը հարմարեցնում են  տվյալ լեզվին։

Դա հասարակ թարգմանություն չէ, որովհետև թարգմանությունը մեծամասամբ բառացի է արվում, իսկ  տվյալ դեպքում copywriter-ը պետք է տեքստը ադապտացնի տվյալ լեզվին՝ մեր դեպքում՝ հայերենին, որպեսզի  տպավորություն լինի, որ  այն հենց հայերեն էլ եղել է, և ոչ թե շատ վատ թարգմանություն է։

Սրա վառ օրինակներն են տարատեսակ գովազդների լոզունգները։ Այս աշխատանքը հատկապես շատ են օգտագործում գովազդային ու բրենդինգային ընկերություններում։

Եվ մի կարևոր տարբերություն էլ կա, կոնտենտի հետ աշխատող մարդը  պարտադիր չէ, որ գովազդով զբաղվի։ Նա կարող է իր տեքստերն ընտրել՝ կախված տրամադրությունից, նախընտրությունից, կամ գործատուի ցանկություններից՝ որոնք ևս պարտադիր չէ, որ գովազդային լինեն։ Իսկ այ copywriter-ի աշխատանքի տողատակում միշտ գովազդ կա։ Նա պետք է հնարավորինս գրավիչ ադապտացնի իրեն հանձնարարված վերնագիրը կամ կարգախոսը, որպեսզի ավելի շատ մարդկանց գրավի ու տարածի տվյալ միտքը, ապրանքատեսակը և այլն։

Ահա սրանք են հիմնական տարբերությունները։ Երկու մասնագիտություններն էլ հետաքրքիր են, որովհետև առհասարակ՝ տեքստերով աշխատելն է գրավիչ։ Ձեզ միայն մնում է ընտրել այս երկուսի մեջ՝ չբացառելով, որ կարող եք երկուսն էլ համատեղել։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register