ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՓՈՂՈՑՆԵՐՈւՄ (ՖՈՏՈՇԱՐՔ. ՄԱՍ 1)

Հենց երևացին Դիարբեքիրի լույսերը, մեր քուրդ ուղեցորդի աչքերը սկսեցին փայլել ավելի վառ: Սաֆեթն ասում է. «Վերջապես հասնում ենք իմ մայրաքաղաքին, այստեղ իմ սրտի զարկերը կրկնակի արագ են խփում»: Դիարբեքիրը (նախկինում` Ամիդ) համարվում է քրդերի գլխավոր քաղաքը, այստեղ պարբերաբար խոշոր բախումներ են տեղի ունենում բնակիչների և ոստիկանների միջև: Դիարբեքիրի քուրդ քաղաքապետն էլ բանտում է:
Քաղաքում այժմ էլ կարծես կիսաարտակարգ դրություն հաստատված լիներ, ամեն քայլափոխին կարելի է հանդիպել ավտոմատավոր զինծառայողների, ոստիկանների: Ոստիկանական որոշ բաժամունքների հարակից փողոցներն ընդհանրապես փակ էին և փշալարերով փակված: Այս ֆոտոշարքում, սակայն, նման լուսանկարներ չկան, քանի որ տեղում զգուշացրեցին` չափազանց վտանգավոր է ոստիկաններին լուսանկարելը, եթե ֆիքսեն, կարող էի լուրջ խնդիրներ ունենալ:
Դիարբեքիրի սովորական մարդկանց և քաղաքի մասին է այս ֆոտոշարքը, որի երկրորդ մասում կներկայացնենք նաև գիշերային Դիարբեքիրից լուսանկարներ:
Անիվներ` փողոցում և պատշգամբում:
Ապրանք տեղափոխելու և վաճառելու այս մեթոդն անչափ տարածված է Դիարբեքիրում և Թուրքիայի մյուս քաղաքներում:
Այս աղջնակն անընդհատ գումար էր ուզում փողոցում, նրան ասեցի` եթե հանգիստ չթողնես, կսկսեմ լուսանկարել: Հանեցի ֆոտոխցիկը, աղջնակը սարսափահար փախավ: Մյուս լուսանկարում` դառը իրականության հակառակ կողմն է: Նույն տարիքի տղան աշխատում է սայլակով:
Փողոցի կատուները և շենքերի ալեհավաքները:
Գլխի վրա հաց տեղափոխող և վաճառող տղան:
Մայթով քայլող մարդիկ:
Կանգառում:
Գարեգին Ալեքսանյան