ՏԻԳՐԻՍ. 10 «ԳԼԽԱՆԻ» ԿԱՄՈւՐՋԸ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Դիարբաքիրը, ինչպես Ուրֆան, դարեր շարունակ գոյությունը պահպանել են արշավանքների(նաև խաչակրաց) ներքո: Քաղաքում կառուցվել են մեծամեծ պարիսպներ, իսկ մյուս կողմից այն պաշտպանված է եղել Տիգրիս գետով, որը ձգվում է 1900 կիլոմետր և այժմ անցնում է Թուրքիայի, Իրանի տարածքով: Թուրքիայում Տիգրիսին անվանում են Դիջլե, իսկ Դիարբեքիրի մոտ գտնվող խոշոր՝ 10 «աչք» ունեցող կամուրջը՝ Դիջլեի կամուրջ:
Կամուրջի երկարությունը 178 մետր է, կառուցվել է 11-րդ դարում: Այժմ այն քրդերի ամենասիրելի վայրերից մեկն է, այստեղ գալիս են ընտանիքներով, ընկերներով՝ ափին էլ՝ հենց գետնին, քրդերին հատուկ գեղեցիկ ծածկոցներով ու բարձերով նստելու տեղեր են՝ թեյախմության, նարգիլե ծխելու համար:
Կամրջի մուտքի մոտ: Այս բանջարեղենների գեղեցիկ գույները աչք են շոյում, չէ՞:
Կամրջին
Նվագող պապիկը:
Ձնկորսական ցանցը գետ նետող երիտասարդը:
Կամրջով զբոսնողները:
Տիգրիսով հիացողները(ի դեպ, բազմաթիվ ՀԷԿ-երի պատճառով է գետն այսքան խեղճացած, նախկինում հզոր գետ է եղել):
Կամրջի տեսարանը բարձունքից:
Գետի ափից:
Գարեգին Ալեքսանյան