ԿՅԱՆՔԻ 4 ԿԱՐԵՎՈՐ ՓՈւԼԵՐԸ

4

Կյանքը դաժան է: Հետո մահանում ես: Իսկ ի՞նչ դժվարություններ կան այս ընթացքում: Ի՞նչ են նրանք մեզ սովորեցնում: Ըստ մեր հասունանալու փուլերի և զարգացման՝ կարելի է դրանք բաժանել 4 էտապների: Ահա դրանք:

Առաջին փուլ: Նմանակում:

Հավանության և վավերացման անփոփոխ փնտրտուքներ: Անկախ մտքերի և անձնական արժեքների բացակայություն:

Մենք ծնվում են անօգնական: Չենք կարողանում քայլել, խոսել, սնվել: Ոչինչ չենք կարողանում անել:

Երբ դեռ փոքր երեխա ենք, մենք սովորում ենք կրկնօրինակելով մյուսներին: Սկզբում սովորում ենք քայլել, խոսել: Հետո մեզ մոտ սկսում են զարգանալ սոցիալական հմտությունները: Հետո, ավելի ուշ, մենք սովորում ենք հարմարվել մշակույթին, ուսումնասիրում ենք մեզ շրջապատող կանոնները և նորմերը, փորձում ենք մեզ այնպես ներկայացնել, ինչպես ընդունված է հասարակությունում;

Առաջին փուլի նպատակն է մեզ սովորեցնել, թե ինչպես է պետք գործել հասարակության մեջ, որպեսզի մենք կարողանանք լինել ավտոնոմ, ինքնաբավ մեծահասակներ: Միտք և գաղափարը նրանում է, որ մեզ շրջապատող մեծահասակաները օգնում են մեզ հասնել իրենց մակարդակին: Դա ստացվում է այն ժամանակ, երբ նրանք աջակցում են մեզ որոշումների կայացման և դրանց իրականացնելու հարցում:

Բայց մեզ շրջապատող շատ մեծահասակներ ձախողել են: Նրանք պատժում են մեզ՝ մեր անկախության համար, չեն աջակցում մեր որոշումների կայացման ժամանակ: Այսպիսով մենք անկախություն ձեռք չենք բերում և մնում ենք Առաջին փուլում՝ անընդհատ կրկնօրինակելով մեզ շրջապատողներին, փորձելով բոլորին դուր գալ, որպեսզի մեզ չքննադատեն:

Որոշների մոտ այս փուլը կարող է տևել մինչ երիտասարդություն կամ վաղ հասուն տարիք: Որոշները կարող են 45-ում արթնանալ և հասկանալ, որ ամբողջ կյանքում այդպես էլ իրենց համար չեն ապրել, իսկ հիմա մտածում են, թե որտեղ կորան իրենց կյանքի լավագույն տարիները:

Մենք պիտի մեր շրջապատի ստանդարտներից և սպասումներից տեղյակ լինենք: Բայց մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ, չնայած այդ ստանդարտներին և սպասումներին, գործենք այնպես, ինչպես մենք զգում ենք, որ ճիշտ է: Մենք պիտի զարգացնենք ինքնուրույն և մեզ համար գործելու կարողությունը:

Երկրորդ փուլ: Ինքնաբացահայտում:

Փորձարկումներ: Հաջողված կամ անհաջող:

Առաջին փուլում մենք սովորում ենք հարմարվել մեզ շրջապատող մարդկանց և մշակույթին: Երկրորդ փուլը սովորեցնում է մեզ բացահայտել, թե ինչով ենք մենք տարբեր մեզ շրջապատող մարդկանցից և մշակույթից: Այստեղ մենք պիտի սովորենք ինքնուրույն որոշումներ կայացնել, փորձենք ինքներս մեզ և հասկանանք, թե ինչով ենք մենք յուրահատուկ և ունիկալ:

Մենք շատ կսխալվենք, տարբեր փորձեր կանենք: Մենք կփորձենք տարբեր տեղել ապրել, տարբեր մարդկանց հետ շփվել, կյուրացնենք նորությունները: Նպատակն է, մնալ այն ամենի հետ ինչը լավ է և առաջ է շարժվում:

Սա կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք սկսել վազել մեր սահմաններից դուրս: Իսկ բացահայտել սեփական սահամանները շատ առողջարար է: Որոշ հարցերում հիասքանչ չես լինի, անկախ նրանից, թե ինչքան փորձես: Պիտի իմանալ, թե դրանք որոնք են: Բայց կան բաներ, որոնք մեզ համար շատ լավ են սկզբում, իսկ հետո նրանց ազդեցությունը նվազում է:

Մեր սահմանները հասկանալը կարևոր է, քանի որ պիտի վեջապես գիտակցել, որ մեր ժամանակը այս երկրում սահմանափակ է: Այսպիսով, պիտի այն ծախսել այն ամենի վրա, ինչը ամենակարևորն է: Դա նշանակում է գիտակցել, որ   եթե դու կարող ես անել մի բան, չի նշանակում, որ դու պետք է դա անես: Դա նշանակում է, որ եթե քեզ որոշ մարդիկ դուր են գալիս, պարտադիր չէ նրանց հետ մնալ: Դա նշանակում է, որ կան «այլընտրանքային ծախսեր» ամեն ինչի համար, և դու չես կարող բոլորը ունենալ:

Կան մարդիկ, ովքեր երբեք իրենց թույլ չեն տա զգալ իրենց սահմանները: Նրանց կամ վախենում են ընդունել իրենց ձախողումները, կամ նրանք իրենց մոլորության մեջ են գցել, որ սահմաններ չունեն: Նրանք հենց այս փուլում էլ մնում են:

Նրանք «շարունակական ձեռնարկատերերն» են, որ արդեն 15 տարի է փորձում են, բայց այդպես էլ չեն հաջողել, և չեն ուզում գիտակցել, որ դա իրենցը չէ: Դերասանները, որոնք այդպես էլ դեր չեն ստացել: Մարդիկ, որ չունեն երկարատև հարաբերություններ, քանի որ միշտ կարծում են, որ կգտնեն ավելի լավին:

Ինչ-որ մի պահի պիտի հասկանալ, որ կյանքը կարճ է: Բոլոր երազանքները չէ, որ իրականանում են: Պիտի զգուշորեն ընտրենք, թե որին կարող ենք հասնել և նվիրվենք այդ գաղափարին:

Բայց այս փուլում մնացած մարդիկ իրենց ողջ ժամանակը ծախսում են իրենք իրենց համոզելով, որ այդպես չէ: Նրանք սահմաններ չունեն, ամեն ինչ կարող են հաղթահարել:

Երկրորդ փուլը սկսվում է պատանեկական տարիքից և շարունակվում մինչև 25-35 տարեկանը: Մարդիկ, ովքեր երկար են մնում այդ տարիքում, միշտ փորձում են իրենց բացահայտել, բայց այդպես էլ ոչինչ չեն գտնում: Սա «Պիտեր Պենի սինդրոմն» է:

Երրորդ փուլ: Պարտավորություն

Երկրորդ փուլը հաղթահարելուց հետո մնում ես այն ամեն հետ ինչը քեզ համար կարևոր է, և ինչով դու կարողանում ես զբաղվել: Իսկ հիմա գալիս է ժամանակը, որ այս աշխարհում քո հետքը թողելու համար:

Սա կյանքի համախմբումն է: Հեռանալ այն ընկերներից, որ քեզ սպառում են և հետ պահում: Աճել, մեծանալ այն գործողություններից, որոնք անիմաստ ժամանակի կորուստ են: Աճել, հեռվանալ այն երազանքներից, որոնք մոտակա ժամանակ չեն իրականանա:

Հիմա կարող ես կենտրոնանալ այն ամենի վրա ինչը քեզ համար լավ է, և ինչում դու ես լավ: Կրկնապատկում ես ջանքերը այն հարաբերություններում, որոնք քեզ համար կարևոր են: Կյանքի համար մեկ կարևոր նպատակին ես նվիրվում և փորձում դա իրականացնել:

Երրորդ փուլը այս կյանքում քո պոտենցիալը առավելագույնս դարձնելն է: Ի՞նչ ես թողնելու քեզնից հետո: Ի՛նչ են մարդիկ հիշելու: Այս փուլը կյանքը մի քիչ ավելի սիրունացնելու մասին է:

Երրորդ փուլը ավարտվում է, երբ դու կարծում ես, որ դու այլևս ոչինչ չես կարող իրականացնել և դու ծեր ես, ու ավելի լավ է ամբողջ օրը մարտինի ծմես և խաչբառ լուծես:

Սովորոբար այս փուլը տևում է 35 տարեկանից հետո և շարունակվում մինչ թոշակային տարիքը: Մարդիկ, ովքեր չեն կարողանում այս փուլը հաղթահարել, չգիտենե ինչպես սաստել իրենց ձգտումն ու փառասիրությունը և անընդհատ ուզում են ավելին: Այս հոգեվիճակը և բնական հանգստի ձգտելու պահանջը կարող է տևել մինչ 70-80 տարեկան:

Չորրորդ փուլ: Ժառանգություն

Մարդիկ ժամանում են այս փուլ ծախսելով մոտ կես դար ներդնելով իրենց ժամանակը այն ամենի մեջ, ինչը իրենց համար նշանակալից և կարևոր էր: Նրանք արել են հինալաի քայլեր, հասել հաջողությունների այն ամենում, ինչև իրենց համար կարևոր է: Հիմա հասել են տարիքի, երբ իրենց էներգիան և պայմանները հնարավորություն չեն տալիս իրենց հասնել մյուս նպատակներին:

Այս փուլի նպատակն է, ոչ թե ստեղծել ժառանգությունը, այլ համոզված լինել, որ այն կշարունակի ապրել իրենց մահից հետո:

Սա կարող է այնքան պարզ լինել, ինչպես օգնել և աջակցել իրենց թոռներին, երեխաներին: Այս փուլը այնքանով է կարևոր, որ կյանքի ավարտի մասին մտածելը ավելի տանելի է դարձնում: Մենք կարիք ունենք զգալու, որ մեր կյանքը նշանակություն ունի: Այս նշանակությունը, որը մենք անընդհատ փնտրում ենք, մեր միակ հոգեբանական պաշտպանությունն է այս կյանքի անհասկանալիության և մահվան անխուսափելության դեմ: Կորցնել այդ նշանակաությունը, տեսնել, թե ինչպես է այն սահում հեռու, զգալ, թե ինչպես է կյանքը թողել մեզ հեռվում, կարծես թե նույնն է ինչպես նայել մոռացությանը և թողել, որ այն քեզ կլանի:

Կարևոր է հասկանալ, որ այս փուլերը եկը մյուս չեն փոխարինում, այլ լրացնում են: Մեզ համար միշտ էլ կարևոր կլինի հասարակության (կամ նրա մի մասնիկի) կարծիքը, մեզ գտնելը, բայց գիտակցությունը, որ գալիս է ամեն հաորդ ձուլում, լրացնում է մյուսին:

Տիգրանուհի Գրիգորյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register