ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ՝ ԼԱՎ ՄԱՐԴ ՄԵԾԱՑՆԵԼՈւ ՀԱՄԱՐ

3

Երբ դուք ծնող եք, ձեր հիմնական պատասխանատվությունը կայանում է նրանում, որ երեխանելրը ամբողջական պատկերացում կազմեն այն մասին, թե ինչպիսին է այս աշխարհը: Եվ իհարկե, որ նրանք պատրաստ են առերեսվել աշխարհի հետ: Այսօրվա իրականության մեջ դա մի քիչ դժվար է անել, բայց անհնար ոչինչ չկա: Իրականում կան մեծաթիվ կենսական կարևորության հմտություններ, որոնք կօգնեն ձեր երեխային հասարակության լավ անդամ դառնալ: Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն սովորեցնել ձեր երեխային պատասխանատվություն և արդյունավետություն:

  1. Սովորացրեք նրան տեղանքում կողմնորոշվել

Այս հմտությունը կարող է տարօրինակ թվալ, բայց այն անհրաժեշտ է բոլորին: Բացի բազային հմտություններից սովորացրեք նրան օգտվել GPS-ից և կարդալ քարտեզներ: Միևնույն ժամանակ պետք է սովորեցնել երեխային կողմնորոշվել քաղաքում, որը հասուն մարդու համար ամենակարևոր հմտություններից է:

  1. Օգնեք նրան հաղթահարել իր զգացմունքները

Բոլորի մոտ էլ լինում են պահեր, երբ զգացմունքները գլուխ են բարձրացնում և մենք կամ սկսում ենք լացել, կամ չենք կարողանում կարգավորել մեր զայրույթը: Դրանից, որպես արդյունք, տառապում են մեր մտերիմները: Իհարկե ժամանակի ընթացքում մենք սովորում ենք դա անել ավելի լավ: Եվ շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք սովորեցնել մեր երեխաներին, թե ինչպես դա անել՝ առանց վնասելու հեղինակությունը և շրջապատի վիճակը: Օրինակ՝ սպորտի, արվեստի, երաժշտության կամ ինչ-որ արհեստի միջոցով: Այս բոլոր զբաղմունքները սովորեցնում են համբերություն: Ինչքան լավ է մարդը կառավարում իր զգացմունքները, այնքան ավելի ինքնավստահ է նա իրեն զգում:

  1. Խթանեք, որ նա աշխատանք փնտրի

Դպրոցում լավ սովորելը չի նշանակում, որ երեխան աշխատանք կգտնի: Քանի որ, ինչպես մենք գիտենք, դպրոցը սովորեցնում է գիտելիքներ, ոչ թե դրանց օգտագործումը գործնականում: Պետք է համոզվեք, որ ձեր երեխան լիակատար պատկերացում ունի, թե որտեղից են գումար ձեռք բերում, որպեսզի համալսարանն ավարտելուց հետո դաժան իրականությունը նրա համար անակնկալ չլինի: Առաջարկեք նրան ընդունվել ամառային աշխատանքի կամ աշխատանքի դասերից հետո: Ոչ ծանրաբեռնված աշխատանքը ցույց կտա երեխային, որ կարելի է գումար վաստակել աշխատելու դիմաց, և ավելի քիչ կավածություն ունենալ ծնողների տված գումարից: Նման գործնական մոտեցումը նրան ավելի լավ կնախապատրաստի գիտակցական կյանքին:

  1. Սովորեցրեք նրան նպատակներ դնել

Մենք բոլորս ունենք մեր նպատակները, բայց ոչ բոլորն են իրագործելի: Հատկապես անչափահասները շատ հաճախ ունենում են ոչ հստակ և աննպատակահարմար նպատակներ՝ դառնալ հանրահայտ, հարուստ և այլն: Սա ավելի սուր զգացվում է այս դարաշրջանում, երբ սոցիալական ցանցերը էլ ավելի են ինտեգրվում մեր կյանք: Ձեր նպատակն է, որպեսզի դաստիարակեք երեխային այնպես, որ նա իմանա, թե ինչի է ուզում հասնել ապագայում, աշխատի երկարաժամկետ նպատակի համար: Բայց իհարկե պետք չէ մոռանալ կարճաժամկետ ապագայ մասին, այդ մասին նույնպես պետք է խոսել: Նպատակներին հասնելը էլ ավելի կմոտիվացնի երեխային առաջ շարժվել: Այդ իսկ պատճառով դրանց հասնելը և ճիշտ նպատակադրելը կարևոր գործոն է երեխայի անձնական կայացման համար:

  1. Բացատրեք նրան, թե ինչպես պետք է իրեն պահի արտակարգ իրավիճակներում

Շատ շուտով ձեր երեխան կլքի ձեզ և կսկսի ինքնուրույն ապրել: Հենց այդ ժամանակ էլ նրան պետք կգան «տանը ողջ մնալու» հմտությունները: Հանգցնել թավայի կրակը, սարքել հոսող խողովակը, խցանումը անցկացնել, դրանք բավականին հասարակ հմտություններ են, սակայն դրանցով էլ ձևավորում է երեխայի ինքնուրույնությունը: Մի քիչ ժամանակ ծախսեք, բայց սովորեցրեք երեխային ինչպես լուծել տարատեսակ տնային արտասովոր խնդիրները: Բացատրեք, որ դա պետք է իմանալ, ոչ թե հույս դնել «օկ, Գուգլ, ինչպես դուրս գալ վերելակից» հարցման վրա: Բացի դա, որոշ իրավիճակներ պահանջում են շատ արագ լուծում և Գուգլի օգնությանը դիմել ուղակի ժամանակ չի լինի:

  1. Սովորեցերք «Դու կոտրել ես, դու էլ սարքիր» սկզբունքը

Շատ ծնողներ այնքան են հոգ տանում իրենց երեխաների համար, որ լուծում են նրանց բոլոր խնդիրները իրենց փոխարեն: Իսկ դա իրականում սխալ է: Շատ կարևոր է, որ երեխաները սովորեն բախվել խնդիրների հետ և լոիծե դրանք, հատկապես այն խնդիրները, որոնք առաջացել են իրենց պատճառով: Եթե երեխան այնպիսի իրավիճակում է, որ կարող ինքը լուծել խնդիրը, ապա թողեք թող նա այդ հարցով զբաղվի: Ձեզնից պահանջվում է միայն հուզական աջակցություն և, եթե նա հարցնի, խորհուրդ:

  1. Դրամապանակը կողպեքի տակ

Ֆինանսական առումով երեխային դաստիարակելը բավականին դժվար է: Առաջին հերթին դադարեցրեք նրան գումար տալ ամեն անգամ, երբ պահանջում է: Չէ որ դա ոչինչ չի սովորեցնում: Ամենակարևոր կենսական հմտություններից է սեփական ծախսերը կարգավորելը և կառավարել գումարը: Երկրորդ, եթե երեխան արդեն աշխատում է, ապա ցանկալի է, որ նա որոշակի գումար խնայի, ինչու չէ, նաև բանկային հաշիվը համալրի: Երբեք շուտ չէ ապագան պլանավորելը: Հնարավոր է, որ այդ գումարը օգտագործվի համալսարանում սովորելու համար, կամ այլ նպատակով: Բայց միշտ էլ լավ է ունենալ որոշակի ֆինանսական ապահովություն:

  1. Ներառեք նրան կենցաղային հարցերի մեջ

Եթե երեխայի սենյակում խառնաշփոթ է, դա չի նշանակում, որ նա այդպիսին էլ կլինի իր տանը: Բայց դա լավ առիթ է, որ նա սովորի կենցաղային խնդիրներ լուծել՝ սենյակ հավաքել, լվացք, արդուկել և այլն:

  1. Սովորացրեք նրան հոգ տանել շրջապատի մասին

Շրջապատի մասին հոգ տանելը բավականին լավ այլընտրանք է եսասիրության համար: Կա մի քանի միջոց, որոնց շնորհիվ երեխային կարելի է մեծացնել ապրումակցմամբ և շրջապատի հետ կիսվելու կարողությամբ: Օրինակ՝ նրա հետ ինչ-որ բան պատրաստել և կիսվել կարիքավորների հետ: Երբեք չգիտես, կարող է նրան այդ զբաղմունքը այնքան է դուր գալիս, որ իր կարիերան հենց դրա շուրջ էլ կառուցում է:

  1. Սովորեցրեք նրան վստահել ինքն իրեն

Դպրոցում սովորեցնում են կանոններ, որ թե կյանքում իսկապես կարևոր և պետքական հմտություններ: Պետք է երեխային բացատրել, որ պիտի հետևի որոշակի օրենքների: Բայց նաև պետք է անկախ լինի: Իհարկե սխալներ կլինեն, բայց չէ որ դա փորձ է, և մի քանի ձախողումներից հետո նա կսովորի ճիշտ գործել:

 

Տիգրանուհի Գրիգորյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register