ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ

  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
  •  ՎԵՐԴԻԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ

Հիշատակի համերգ. Ջուզեպպե Վերդի. «Ռեքվիեմ»

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի հանճարեղ «Ռեքվիեմը»: Համերգը նվիրված է ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) հետ ելույթ կունենա փայլուն կատարողական վարպետություն ունեցող երգիչներ: Իտալական բելկանտոյի վարպետներ աշխարհահռչակ սոպրանո Էրիկա Գրիմալդին և լեգենդար բաս Ռոբերտո Սկանդիուցին, ինչպես նաև ռուսական վոկալ դպրոցի փայլուն ներկայացուցիչներ՝ մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան և տենոր Գեորգի Վասիլևը:

Համերգի ղեկավար Էդուարդ Թոփչյանը և դրսեկ երգիչներն այսօր մամուլի ասուլիսով հանդես եկան: Նրանք փորձն ընդհատեցին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման համար: Արտերկրացի երգիչներն առաջին անգամ էին Հայաստանում, սակայն թե՛ մեր երկրի, թե՛ երաժիշտների մասին շատ էին լսել:

Էդուարդ Թոփչյան. «Վերդիի «Ռեքվիեմ»-ի կատարումը մեծապես կախված է մենակատարների մակարդակից, և մենք ձգտել ենք հավաքել հնարավորինս ուժեղ կազմ: Հրավիրված երգիչները ֆենոմենալ են, հատկապես Ռոբերտո Սկանդիուցին կենդանի լեգենդ է: Շատ հպարտ ենք: Հավանաբար աշխարհում մեր ֆիլհարմոնիկի նշանակության բարձրացման հետ կապ ունի, որ այժմ մեր դիմումները չեն մերժվում, ընդհակառակը բոլորը հետաքրքրված են: Նախկինում այլ էր»:

Դրսեկ երգիչները խոսովանեցին, որ թե՛ նվագախումբը, թե՛ երգչախումբը հրաշալի պատրաստված են եղել և միմյանց շատ լավ են հասկացել համատեղ փորձի ժամանակ: Ռոբերտո Սկանդիուցին պատմեց թե՞ ինչու է Վերդիի «Ռեքվիեմը» այդքան առանձնահատուկ իր համար: Նաև թե ո՞ր հայ երգիչների հետ է աշխատել:

«Ի՞նչ է ինձ բերել Հայաստան: Միանշանակ՝ երաժշտությունը: Համաձայնել եմ նաև՝ հաշվի առնելով տեղի նվագախմբի բարձր որակավորումը: Նախկինում հանդիպել եմ հայ հրաշալի երգիչների: Երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանն իմ ընկերն էր: Հասմիկ Պապյանը սքանչելի երգչուհի է:

Վերդիի «Ռեքվիեմը» ինձ մոտ հիշողություններ է արթնացնում: Առանձնահատուկ զգացողություններ ունեմ, քանի որ իտալացի եմ և շատ ծանր իրադարձություններից հետո եմ կատարել այն, օրինակ՝ Նյու Յորքի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից, Ֆլորենցիայի երկրաշարժից հետո: Ի՞նչ ենք զգում, երբ կորցնում ենք մարդկանց: Վերդիի «Ռեքվիեմը» ֆանտաստիկ գործ է, որ օգնում է հասկանալ մեր զգացողությունները»,- նշեց Ռոբերտո Սկանդիուցին:

Դատապարտելով ցանկացած ցեղասպանություն՝ Ռոբերտո Սկանդիուցին հավելեց, որ իր խորին համոզմամբ չկա կրոն, քաղաքականություն կամ մարդկային գաղափար, որն իրավունք է տալիս մարդկանց սպանելու:

Ասուլիսից հետո շարունակվեց համատեղ փորձը: Վերդիի «Ռեքվիեմն» այնքան ազդեցիկ է, կարծես դարերից եկած մի հզոր ուժի ես հետ ես առերեսվում: Երաժիշտներից յուրաքանչյուրը կյանք է ներդնում հանճարեղ գործի կատար ածման համար:

Լուսանկարները և տեքստը՝ Գարեգին Ալեքսանյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register