ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈւՆԻ. 7 ՀԱՐՑ

vahan

Երգահան, հեղինակային երգի վարպետ: Թերևս ամենանրբաճաշակ ու գրագետ երաժիշտը հայ բեմում: Անցած տարեվերջին «Արծրունի» ռոք խումբը մեծ համերգային ծրագրով հանդես եկավ, որից հետո հարաբերական դադար է վերցրել: Վահան Արծրունին այժմ զբաղվում է մաշտոցյան շարականների մշակմամբ: Նաև հրավեր է ստացել աշխատել հայ-իրանական ֆիլում, որպես կոմպոզիտոր:

– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը:

– Դպրոցական և ուսանողական տարիներին ակտիվ զբաղվել եմ սպորտով՝ լող, ձյուդո, կարատե: Ընդ որում, նաև լողի մարզիչ եմ և դատավոր: Եթե առանձնացնելու լինեմ, ամեն դեպքում՝ կարատեն:

– Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, արդյոք  վարու՞մ եք:

– Չեմ վարում: Սիրելի ավտոմեքենա չունեմ:  Հարմարավետության առումով նախընտրելի են ամենագնացները:

– Ձեր նախընտրած բույրը:

– Դարչինի բույրը:

– Ձեր նախընտրած ձայնը:

– Գալարափողի ձայնը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

– Մարդկային հիմարությունից:

– Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը:

–  Կենասփիլիսոփայության լավագույն ներկայացուցիչը՝ Ֆրիդրիխ Նիցշեն, սիրելի գրողներից՝ Գաբրիել Գարսիա Մարկեսը և 19-րդ դարի հայ ականավոր հրապարակախոս, «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունին:

– Եթե հանկարծ հրդեհ պատահի, և դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք:

– Կիթառներիցս որևէ մեկը:

vahan алт

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register