7 ՀԱՐՑ. ԱՆԺԵԼԱ ԽՈՐԵՆՅԱՆ

IMG_0267

Խորագրի հյուրն է Երևանի՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն: Բանասիրական գիտություն թեկնածու, դոցենտ Անժելա Խորենյանը:

Ո՞րն է Երևանում կենտրոնից դուրս Ձեր սիրելի հանրային վայրը:

– Ժամանակին՝ քսան-երեսուն տարի առաջ, շատ էի սիրում բուսաբանական այգին: Ցավոք, երբեմնի գեղեցիկ այգին շատ է փոխվել, դարձել է որոշ չափով անխնամ, տխուր:

Երաժշտական ո՞ր խմբին (նվագախմբին, երգչին) կուզեիք տեսնել Հայաստանում:

– Դասական երաժշտությունը միշտ եղել է հոգուս հանգրվանը: Կուզեի Հայաստան այցելեր «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, ինչպես նաև՝ Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կփոխեիք հանրային կյանքում:

– Առաջին հերթին հեռուստատեսությունից կմաքրեի կիսագողական սերիալները, որոնք շնչահեղձության աստիճան շատ են: Ցավոք, դրանք ավերիչ ազդեցություն են թողնում մեր երիտասարդների վրա: Ճիշտ է՝ չեմ կարող ասել, որ այդ սերիալները դաստիարակում են, բայց մարդիկ դրանցից սովորում են: Կուզեի նաև վերանար գավառամատությունը, մարդիկ ավելի լայն մտածեին: Չլիներ, օրինակ, Նոր տարվա սեղանների մրցավազքը:

Նշեք Ձեզ համար կարևոր երեք ֆիլմի անուն:

– Քանի որ Մոցարտի երաժշտությունը շատ եմ սիրում, ինձ համար կարևոր ֆիլմերից է «Ամադեուսը»(ռեժիսոր՝ Միլոշ Ֆորման): Կնշեմ նաև «Ապոկալիպսիսը հիմա»(ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա) և «Ստալկեր» (ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկի) ֆիլմերը: Թեև միայն երեքով սահմանափակվելը դժվար է, լավ ֆիլմերը շատ են: Ամեն դեպքում սիրում եմ այն ֆիլմերը, որոնք ասելիք ունեն, մտածելու տեղիք են տալիս:

Նկարագրեք Ձեզ համար իդեալական ճամփորդության տարբերակ(հետագիծը):

– Կուզեի Իտալիայում նավով ճամփորդել: Տեսնել Վենետիկը, գնալ Մխիթարյան միաբանություն:

Վերջին նվերը որ տվել եք ինչոր մեկին:

– Վերջին անգամ երկու ամիս առաջ եմ նվեր եմ տվել: Աղջկաս նվիրել եմ զարդ: Ճիշտն ասած՝ սիրում եմ ավելի շատ նվիրել, քան ստանալ: Պատահական նվեր չեմ տալիս, փորձում եմ հասկանալ՝ արդյո՞ք նվերը հարկավոր է մարդուն, ի՞նչ տրամադրություն կհաղորդի, ի՞նչ ռեակցիա կտա:

Ո՞ր հավաքականը կհաղթի աշխարհի ֆուտբոլի առաջնությունում:

– Անկեղծ ասած՝ միշտ անտարբեր եմ եղել ֆուտբոլի հանդեպ: Պատկերացում չունեմ(ժպտում է,-խմբ.), բայց կուզեի, որ հաղթեր ուժեղագույնը:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register