ՍՏՈԿՀՈԼՄՈւՄ ՊՏՏՎՈւՄ ԷՐ ԻՆՔՆԱԹԻՌ՝ «ՂԱՐԱԲԱՂ, ՍԵՐ, ԻՎԵՏԱ» ՄԱԿԱԳՐՈւԹՅՄԱԲ

Ստոկհոլմի բնակիչները և հյուրերն այսօր ականատես եղան հետաքրքիր մի տեսարանի: Ստոկհոլմի երկնքում պտտվում էր ինքնաթիռ, որի վրա ծածանվում էր «Ղարաբաղ, սեր, Իվետա» գրությամբ հսկայական մի պաստառ: Այդպես ինքնաթիռն իր աջակցությունն էր հայտնում Լեռնային Ղարաբաղին և Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին, ով այս պահին «Globen Արենայում» ընթացող «Եվրատեսիլ-2016» մրցույթին ներկայացնում է Հայաստանը: