ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑ

krunk

Արցախի, Գորիսի, Կապանի խոհանոցների ամենահայտնի ուտեստներից է Ժենգյալով հացը: Բաղադրատոմսը կարող է տարբերվել ըստ շրջանի, բայց սովորաբար օգտագործում են 10-20 տեսակի կանաչի:

Միջուկի համար անհրաժեշտ է համեմ, սամիթ, անանուխ (նանա), կանաչ սոխ (կարելի է նաև օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), բազուկի տերևներ, եղինջ, սպանախ, թրթնջուկ, ավելուկ, կընձմընձյուկ, ճըռճըռոկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ: Բոլորը կանաչիները պետք է մանր կտրատել, խառնել իրար, ծածկել սրբիչով, պրպեսզի թարմ մնան:

Խմորի բաղադրությունն է՝ ալյուր, գոլ ջուր, աղ: Հունցելուց հետո ծածկել սրբիչով, մոտ կես ժամ թողնել տաք տեղում:

Պատրաստման եղանակը. Խմորը հարկավոր է բաժանել մոտ 5 սմ տրամագծով փոքր գնդիկների, թողնել 5 րոպե, որպեսզի խմորը հանգստանա, ապա գրտնակել՝ հասցնելով լավաշի հաստության: Կտրատած կանաչուն ավելացնել աղ, պղպեղ, ձեթ, խառնել: Խառնուրդը պետք է տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր կողմերից 1 / 1.5 սմ-ը բաց տարածք մնա: Ծայրերն իրար միացնել և ձեռքի ափով արդեն փակած խմորը զգույշ թակելով մեծացնել: Այդ ընթացքում անհրաժեշտ է տաքացնել երկաթե վառարանը, որպեսզի արդեն մեծացրած խմորները տեղադրվեն վրան: Ժենգյալով հացը հարկավոր է թխել 10-12 րոպե:

Մեկ կարևոր նկատառում. Դեռ տաք ժենգյալով հացերը իրար վրա դնել չի կարելի, հարկավոր է սպասել, մինչև հովանալը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register