ՄԱՐԴ, ՈՐԸ ՓՐԿԵՑ ՄԻ ՈՂՋ ՕԴԱՆԱՎ

1

2010 թվական, սեպտեմբերի 7, վաղ առավոտ: Միրնիյ քաղաքի կիսաքնած ուղևորները իրենց տեղերն էին զբաղեցնում ՏՈՒ-154 ինքնաթիռում: Ինքնաթիռը պատրաստվում էր թռչել Մոսկվա:

Նախապես ասենք, որ բոլորը ողջ են մնալու: Մասնագետներն անվանեցին հրաշք, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ հետո, այլ բացատրություն չուներ:

Ինքնաթիռը 10600 մ բարձրության վրա էր: Օդում էր արդեն 3 ժամ: Հանկարծ անջատվում է ավտոպիլոտը: Իրավիճակն անհասկանալի է, սակայն արտակարգ չէ: Օդաչուն փորձում է կապ հաստատել դիսպետչերի հետ, սակայն ռադիոն ևս չի աշխատում: Աստիճանաբար սկսում են շարքից դուրս գալ այլ սարքեր ևս: Այնպիսի սարքեր, որոնց միաժամանակյա անջատումը անհնար էր: Առանց նավիգացիոն համակարգի անձնակազմը կարծես կույր լիներ, որը չի կարողանում ոչ լսել, ոչ խոսել:

Նման իրավիճակում լուծումը միայն արտակարգ վայրէջք կատարելն էր: Անջատվել էին նույնիսկ պոմպերը, որոնք վառելիքը մղում էին դեպի շարջիչները: Իսկ դա նշանակում էր, որ մնացել է ընդամենը 30 րոպե, որից հետո օդանավը կսկսի ընկնել: Օդաչուներն ինքնաթիռը իջեցրեցին մինչև 3000 մետր, ներքևում անծայրածիր թայգան էր, որտեղ հնարավոր չէր վայրէջք կատարել: Երևաց Իժմա գետը, և անձնակազմը որոշեց թռչել դրա հունով: Օդաչուներից մեկը նկատուն է գետի ափին Իժմա ավանը և անձնակազմը որոշում է վայէջքի կատարել հենց գետի վրա, որպեսզի գոնե ողջ մնացածները կարողանան ավանի բնակիչներից օգնություն ստանալ: Ու հանկարծ այդ պահին օդաչուները նկատում են թռիչքուղի: Ինչպե՞ս էր դա հնարավոր: Սարքին, խնամված թռիքչքուղի հեռավոր թայգայում, որը սակայն չկա ոչ մի ավիացիոն քարտեզի վրա:

2

Ռուսաստանը մեծ երկիր է: Կան հազարավոր քաղաքներ և տասհազարավոր ավաններ: Երկաթուղիները և ճանապարհները կապում են միմյանց այդ բնակատեղիները, բայց կան հատվածներ, որտեղ երկաթուղով կամ մեքենայով հասնելը դժվար է: Խորհրդային ժամանակներում այդ անհասանելի տեղերի բնակիչների համար ինքնաթիռով ճանապարհ գնալը նույնքան սովորական էր, որքան մեզ համար՝ մեքենայով: 1978թ Իժմա ավանում բացեցին օդանավակայան, որտեղ կար շուրջ 126 աշխատակից: Իսկ 90-ականներից հետո սկսվեցին կրճատումներ: Որոնց հաջորդեց օդակայանի փաստացի փակումը:

2010 թվականին այդտեղ աշխատում էր ընդամենը մեկ մարդ՝ Սերգեյ Միխայլովիչ Սոտնիկովը: Նա և՛ տնօրենն էր, և՛ հավաքարարը, և՛ մեխանիկը: Եվ հենց նա էր, որ 12 տարի սեփական նախաձեռնությամբ շարունակում էր մաքրել, խնամել թռիչքուղին, անգամ օդանավակայանի փակվելուց հետո:  Շուրջ 12 տարի նա խնամում էր ինչպես ուղղաթիռների համար նախատեսված տարածքը, այնպես էլ՝ ինքնաթիռի համար նախատեսված թռիչքուղին: Այդ մասին ոչ ոք չգիտեր, այդ թռիչքուղին ջնջված էր բոլոր քարտեզներից:

Այսպիսով ինքնաթիռը պատրաստվեց վայրէջքի: Թռիչքուղին կարճ էր՝ 1340մ, իսկ իրեն անհարժեշտ էր 2500մ: Բացի այդ, համակարգերի վատ աշխատելու պատճառով չկարողացան արագությունը իջեցնել մինչև նախատեսված 270կմ/ժ: 380կմ/ժ արագությամբ սլացող ինքնաթիռը, առանց նավիգացիոն սարքերի և դիսպետչերի հետ կապի փորձում էր վայրեջք կատարել:  Երեք անգամ փորձեցին, բայց քանի որ թռիչքուղու ամենասկիզբին հասնել չէին կարողանում, հետ էին բարձրանում և կրկին փորձում: Չորրորդ անգամ փորձի ժամանակ նկատեցին, որ Իժմայից մոտենում են շտապ օգնության, հրշեջ մեքենաներ, մարդիկ էին վազում:

Օդաչուներին հաջողվեց նստեցնել ինքնաթիռը, բայց արագությունը շատ էր, անցնելով թռիչքուղու ողջ երկարությունը՝ ինքնաթիռըմխրճվեց անտառի մեջ՝ կոտրելով ծառերն անցավ 164 մետր և կանգնեց:

Օդաչու Նովոսյոլովը հայտարարեց, որ ինանթեռը հարկադրված վայրէջք էր կատարել: Օդանավում կար 72 ուղևոր և 9 անձնակազմի անդամ: Զոհեր և վիրավերներ չկային:

Հետագայում մասնագետները այս կանվանեն հրաշք: Բայց այստեղ հրաշք չկա,  կար մարդ, որը բարեխիղճ կատարել էր իր աշխատանքը շուրջ 12 տարի:

Տիգրանուհի Գրիգորյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register