ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՂԱՐԱԲԱՂ» ԱԿՈւՄԲԸ ՆԵՐԽՈւԺՈւՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ

11

Մադրիդի «Ռեալի» կողմից «ամայացված» տարածքում կրկին մեծ ֆուտբոլ է: Սեպտեմբերի 12-ից  տրվում է Չեմպիոնների լիգայի 2017-18 թթ. խաղաշրջանի խմբային փուլի մեկնարկը: Հայ ֆուտբոլասերները դիտարժան խաղերին կարող են հետևել ոչ միայն շաբաթ-կիրակի օրերին, այլև` երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի(Եվրոպա լիգա):

Այսօր` սեպտեմբերի 12-ին, նախատեսված է 8 հանդիպում` A, B, C, D խմբերից: Խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս են գալու 1/8 եզրափակիչ: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմը պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում: Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը», որը մեկամյա ընդմիջումից հետո վերադարձել է Չեմպիոնների լիգա, ընդգրկված է A խմբում:

«Յունայթեդը» փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար պայքարելու է «Բազելի» (Շվեյցարիա), «Բենֆիկայի»(Պորտուգալիա) և «ԲԿՄԱ»-ի(Ռուսաստան) հետ: Առաջին հայացքից թվում է, թե հեշտ խումբ է մանչեսթերյան ակումբի համար, սակայն երկրպագուները թերևս հիշեն 2011-12 թթ. մրցաշրջանը, երբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յունայթեդը» գրավեց երրորդ հորիզոնականը նույն խմբում, որտեղ ընդգրված էին «Բենֆիկան» (առաջին տեղ) ու «Բազելը»(երկրորդ տեղ):

Այսօր` սեպտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 22:45-ին, մեկնարկելու է «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բազել» հանդիպումը: Եթե դուք չեք ուզում հետևել «Յունայթեդի» խաղին, ապա կարող եք դիտել այլ ուշագրավ հանդիպումներ:

D խմբում «Բարսելոնան» ընդունելու է «Յուվենթուսին», որից ծանր ապտակ էր ստացել մի քանի ամիս առաջ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում(3:0, 0:0): Ասում են` ռևանշի ժամանակն է: Իտալիայի մայրաքաղաքում մրցելու են «Ռոման» և «Ատլետիկոն»:

Նրանցից բացի C խմբում են նաև Անգլիայի և Ադրբեջանի չեմպիոնները: Ադրբեջանական ակումբի անունը, չզարմանաք, «Ղարաբաղ» է: Այն հիմնադրվել է 1993 թվականին: Վերջին 4 տարիների ընթացքում այդ ակումբը անընդմեջ դառնում է երկրի չեմպիոն: Այս «նախագծում» հսկայական գումարներ են ներդրվում: Անցած տարիներին «Ղարաբաղը» ձգտում էր հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, սակայն որակավորման խաղերում պարտվելով՝  հայտնվում էր Եվրոպա լիգայում: Այս տարի ադրբեջանցիները հասան իրենց նպատակին: Չնայած այդ ամենին, «Ղարաբաղը» հայտնվել է ամենաբարդ խմբում` «Չելսիի», «Ատլետիկոյի» և «Ռոմայի» հետ: Բնականաբար, նրանք դժվար թե կարողանան նույնիսկ երրորդ տեղը գրավել, բայց խոշոր ակումբների հետ խաղերում, մեծ ինֆորմացիոն արշավի շրջանակներում, ամեն տեղ գրվելու է «Ղարաբաղ» և կողքը որպես երկիր` Ադրբեջան:

 

2Վաղը` սեպտեմբերի 12-ին, մեկնարկելու են E, F, G, H խմբերի հանդիպումները: Չորեքշաբթի նույնպես բոլոր խաղերը մեկնարկելու են ժամը 22:45-ին: Այստեղ ուշադրություն է գրավում «Լիվերպուլ» – «Սևիլիա» դիմակայությունը: Թիմերը 1.5 տարի առաջ հանդիպել են Եվրոպա լիգայի եզրափակիչում: Այդ ժամանակ «Սևիլիան» կամային հաղթանակ տարավ՝ 3:1 հաշվով: H խմբում ընդգրկված են մրցաշարի գործող չեմպիոն, Իսպանիայի չեմպիոն «Ռեալը», Անգլիայի փոխչեմպիոն «Տոտենհեմը» և գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան», ինչպես նաև` Կիպրոսի չեմպիոն «ԱՊՈԵԼ»-ը, որն առաջին խաղն անցկացնելու է Մադրիդում: Մյուս խաղում «Տոտենհեմն» ընդունելու է «Բորուսիային»:

Հինգշաբթի տրվելու է Եվրոպա լիգայի խմբային փուլի մեկնարկը:Հայ երկրպագուներին, իհարկե, առաջին հերթին կարող է հետաքրքրել մակեդոնական «Վարդարը», որտեղ հիմնական կազմում խաղում են հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Նրանց թիմը որակավորման փուլում վստահ հաղթանակ տարավ թուրքական «Ֆեներբախչեի» նկատմամբ: Առաջին խաղային օրը «Վարդարն» ընդունելու է Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:  «Ռեալ Սոսյեդադի»(Իսպանիա) և «Ռոսենբորգի»(Նորվեգիա) հետ միասին «Վարդարն» ընդգրկված է L խմբում: Եվրոպա լիգայում այս տարի Չեմպիոնների լիգայի ախորժակ ունեցող թիմերի թվում են «Արսենալը», «Միլանը», «Լիոնը», «Լացիոն», «Հոֆենհայմը»: Հինգշաբթի օրը  խաղերի մի մասը մեկնարկելու է  21:00-ին, իսկ մյուս մասը` 23:05-ին:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register