7 ՀԱՐՑ.ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

1

 Հարցազրույցը տպագրվել է «Ճամփորդ»  շաբաթաթերթի՝ 2017 թվականի հունվարի 31-ին լույս տեսած համարում: Դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: Պատմական գիտոթյունների թեկնածու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: Ներկայումս՝ ՀՀ կրթության և գիտության նախարար:

Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:-Կցանկանայի, որպեսզի Հայաստանում մարդը լինի բացարձակ արժեք, ինչպես զարգացած շատ երկրներում է: Այս գիտակցության «հայաֆիկացնելը» պետք է դառնա առաջիկա մեր գլխավոր անելիքը: Մեզ թվում է, թե Հայրենիքի ամրությունը նրա բանակի, ուժային կառույցների հզորության մեջ է, սակայն 21-րդ դարում պետություններն, առաջին հերթին, ամուր են իրենց քաղաքացիներով, որոնք հստակ գիտեն իրենց իրավունքները և գիտակցում են պարտականությունները:

Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:-Շատ սովորական կարող է հնչել, բայց Երևանն այն տեղն է, ուր բազմաթիվ գործուղումներից և ճամփորդություններից հետո սիրով եմ վերադառնում: Եվ յուրաքանչյուր անգամ վերադառնալուց հետո նկատում եմ երեք հիմնական առաջնահերթ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել մայրաքաղաքում՝ էկոլոգիա, քաղաքային տրանսպորտ և մշակութային ժամանակակից կենտրոնների հիմնում:

Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:-Արդար պետություն, հոգատար, երջանիկ և արժանապատիվ քաղաքացիների հանրություն:

Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝Ձեր դիտարկմամբ:-Մեսրոպ Մաշտոց, Կոմիտաս, Պապ թագավոր:

Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:-Նորագույն պատմության մեջ ունենք երկու էջ, ողբերգական երկու իրադարձություն, որոնք կցանկանայի ընդհանրապես գոյություն չունենային ու չազդեին մեզ վրա: Խոսքը Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի մասին է: Իմ քաղաքական գործունեությունը նվիրված է այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք կբացառեն ապագայում նման ճակատագրական իրադարձությունների կրկնությունը:

Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:-Երբ վերջերս լսեցի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան:

Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:-Աշխատասիրություն, հետևողականություն և լավատեսություն:

Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register