7 ՀԱՐՑ. ԱՆՆԱ ԿԱՄԱՅ

4

Խորագրի հյուրը համադրող Աննա Կամայն է:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:-Արցախի Քաշաթաղի շրջանում գտնվող Կովսական քաղաքը և նրա հարակից տարածքները, օրինակ` Դիցմայրիի ջրվեժները։ Սիրահարված եմ մոլորակի այդ փոքրիկ անկյանը։

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:-Այո, այն, որ հին Երևանյան ճարտարապետության նմուշները տարեցտարի քչանում են և չեն դիտարկվում որպես Հայաստանի մշակութային արժեք, տեսարժան վայրեր։

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։-Մեր հյուրասիրությունն ու հյուրնկալությունը` որպես մարդկային արժեք, կարող է մեր այցեքարտը լինել։ Շատ երկրներում եմ եղել, բայց հայկական հյուրընկալության նմանը չեմ գտել։

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:-Դժվար է միայն երեքը նշել․ վաղ դպրոցական տարիքում Էդգար Պոի գործերով էի տարված, բարձիս տակ էր գիրքը միշտ, մերոնք համարում էին, որ դեռ վաղ է, և ես թաքուն էի կարդում։ Հետո Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպն էր, հետո էկզիստենցիալիզմով տարվեցի, սիրահարված էի Կամյուին, իսկ արդեն հասուն տարիքում` բիթնիկների շարժումը և Փոլ Բոուլզը։

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։-Ցավոք շատ չեն այդ մարդիկ, ավելի շատ իմ մասին են այդպես ասում, չգիտեմ․․․ունեմ իմ «փուչիկը», որի մեջ ապրում եմ շրջապատված այդպիսի մարդկանցով, բայց դժվար է միշտ դրական մնալ, եթե իրատես ես և գիտակցում ես աշխարհում կատարվող իրադարձությունների փոխկապակցվածությունն ու արդյունքները։

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։-Չէի կառուցի, կվերականգնեի հին ճարտարապետական շինությունները, նոր կյանք կտայի սովետից հետո լքված տարածքներին։

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:-Կարծում եմ` մարդու իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ և անկախ հասարակության խորհրդանիշներից կարևորագույնն է։

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register