ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ՀՕԳՈւՏ ՊՈւՏԻՆԻ

4

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ վերահաստատել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային մեծ քննադատության արժանացան: Ռուսաաստանը ևս քննադատների թվում էր, սակայն վերջինիս համար սա եզակի տնտեսական հնարավորություն կարող է դառնալ:Միացյալ Նահանգների նման քայլը թույլ է տալիս նախագահ Պուտինին իր երկրի ռազմավարական շահերը պաշտպանել իրանական էներգետիկ ոլորտի ընձեռած հնարավորությունների միջոցով:

Հարկ է նշել, որ Իրանը բնական գազով ամենահարուստ երկրորդ երկիրն է աշխարհում Ռուսաստանից հետո, իսկ իր նավթի պաշարներով աշխարհում 4-րդ տեղում է: Այս ամենի հետ մեկտեղ Իրանը տեղակայված է էներգետիկ ռեսուրսների միջազգային շուկայի անչափ կարևոր հատվածում: Ռուսաստանի հետաքրքրության գլխավոր շարժառիթներից մեկը Իրանի տարածքով բնական գազի խողովակաշարերի անցկացումն է մինչև Սիրիա և այնուհետև Եվրոպա:

5

Իրանական էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցների ծրագրվում են կիրառվել օգոստոսի 6-ից: 180-օրյա ժամկետից հետո պատժամիջոցներ կկիրառվեն նաև Իրանի էներգետիկայի ոլորտի հետ փոխկապակցված Եվրոպական ընկերությունների նկատմամբ: Մերձավոր Արևելքի անկայունությունը կխորանա, եթե նախագահ Թրամփը նոր համաձայնության չգա իրանական կողմի հետ:

Միացյալ Նահանգների պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու նպատակով Իրանը կփնտրի արտահանման հուսալի շուկաներ: Հավանական գործընկեների թվում են Հնդկաստանն ու Չինաստանը, որոնք հազիվ թե հրաժարվեն Իրանական էներգակիր ռեսուրսներից: Մինչդեռ Հարավային Կորեան և Ճապոնիաիան, ամենայն հավանականությամբ, կկրճատեն ներկրումը: Այս դեպքում արդեն Ռուսաստանը հնարավորություն կունենա լրացնելու շուկայական բացը:

Հաշվի առնելով երկրի ներսում նավթարդյունաբերության ոլորտի խնդիրները՝ Ռուսաստանը կարող է նավթն արտահանել հենց Իրանից: Պաշտոնական Թեհրանի և Ռուսական պետական “Зарубежнефть” ընկերության միջև գործող ներկայիս 4 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրն արդեն իսկ երկարաձգվել է 5 տարով: Եվ այժմ ռուսական կողմն ավելի մեծ վստահությամբ կարող է Իրանին պարտադրել էներգետիկայի ոլորտում արվելիք մնացած 26 միլիարդ դոլար ներդրումների բաշխման ուղիները:

Այդպիսով Միացյալ նահանգների նման քաղաքականությունը կարող է կարճաժամկետում Ռուսաստանին հնարավորություն տալ դիրքերն ամրապնդել Իրանական էներգետիկայի դաշտում և երկարաժամկետում՝ միջազգային նավթի ու գազի շուկայում  գերիշխող դիրք գրավել, անգամ լեգիտիմացնել իր ներկայութունը Մերձավոր Արևելքում և մեկուսացնել Թրամփին:

Աղբյուրը՝ themoscowtimes.com

Թարգմանությունը՝ Արարատ Սահակյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register