Կովկասի ռուսաֆիկացման նոր ծրագիրը

MiCz8Aoe8YHrXIzvQpLJVOAsXG4zkxgh (1)

Ռուսաստանում հիմա ներքին հիմնավոր փոփոխություններ առաջացնել: Ռուսաստանը ընդունել է օրենք, որը խորը ազդեցություն կունենա երկրի հարյուրից ավել էթնիկ փոքրամասնությունների վրա: Համաձայն օրենքի, Ռուսաստանի պաշտոնական 35 լեզուներից 34-ը ընտրովի կլինեն՝ ռուսերենից բացի մյուս բոլոր լեզուները, սահմանափակելով ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման դասաժամերը շաբաթական 2 ժամով: Նախկինում, Ռուսաստանի 26 ավտոնոմ հանրապետություններում և օկրուգներում ազգային լեզվի ուսուցման ժամերը տեղական կառավարման մարմինների որոշմամբ էին սահմանվում: Այդ կերպ առաջին ուսումնական տարիների ընթացքում երեխաներին առաջարկվում էր իրենց ազգային լեզվով: Իսկ հիմա ֆեդերացիայի մակարդակով ամեն ինչ փոխվում է:

Օրենքը անցած տարի հուլիսին Յոշկար-Օլա քաղաքում (Մարի Էլ հանրապետության մայրաքաղաք) տեղի ունեցած պրես-կոնֆերանսի ժամանակ անսպասելիորեն հնչած կարծիքի շարունակությունն է: Պուտինը խոսակցությունը փոխեց լեզուների վերաբերյալ ճառի, ասելով, որ լեզուն երկրի «հոգևոր շրջանակն» է,  «պետական լեզուն», «ոչնչով չի կարող փոխարինվել». Ազգային փոքրամասնություններին լեզուներ սովորեցնելը ընտրովի կլինի, որպեսզի խուսափեն ինչ-որ մեկին սովորել լեզու, որը իր համար մայրենի չէ:

Չնայած այդ պահին նման մտքերի ուղղությունը պարզ չէր, դրանք շուտով բացահայտվեցին որպես երկրի ազգային փոքրամասնությունների ռուսականացման քաղաքականություն: Երբ նա դարձավ նախագահ 1999 թվականին, ապա նշեց, որ իր առաջնահերթություններից է Ռուսաստանի տարածաշրջաններում Մոսկվայի վերահսկողության կենտրոնացումը: Միակ մեծ բացը այս քաղաքականության մեջ Թաթարստանի հանրապետությունն է, որը կնքել էր սուվերեյնության համաձայնագիր Բորիս Յելցինի հետ 1994 թվականին, որով նա հատուկ ուժ է տվել իր բնական ռեսուրսների վերաբերյալ և ամրագրել պաշտոնական կարգավիճակ թաթարերենի համար: Համաձայնության վերաբերյալ բանակցություններ են վարվել 2007թ, մինչ նրա վերջնական ավարտը 2017թ. հուլիսին: Պուտինի ելույթը Մարի Էլում հատուկ հաղորդագրություն էր թաթար ղեկավարությանը, որ նոր համաձայնագիրը նույն պայմաններով չի լինելու:

Բայց, օրենքը ոչ միայն թաթարներին է ուղղված: Այն մտադրված է ճնշել փոքրամասնությանը մեկ այլ տարածաշրջանում, որտեղ Պուտինը երկար ժամանակ վախեցել է ազգայնամոլությունից՝ Հյուսիսային Կովկասում:

Պուտինի առաջին քայլը որպես նախագահ Չեչենական երկրորդ պատերազմի սկիզբն էր: Որի արդյունքում Իչկերիայի չեչենական հանրապետությունը ոչնչացվեց:

2014 թվականից Հարավային Կովկասում  զգալիորեն ստաբիլ է: Սակայն Պուտինը դեռ վերաբերում է այնտեղ բնակվող և սեփական ինքնքւոթյունը պահով ժողովուրդներին որպես վտանգ Մոսկվայի համար: Ազգային փոքրամասնությունների լեզուները Հարավային Կովկասում արդեն իսկ վտանգված էին՝ բյուջետային կրճատումներ, ֆեդերալ ջանքեր, որոնք ուղղված էին որ ռուսականլեզուների պետական դերը: Վերջին տասնամյակում փոքրամասնությունների լեզուներով կրթվելու հնարավորությունները որոշ տարածքներում նվազել են 50%-ով, իսկ վերջին իրադարձությունները բացել են դուռը ավելի հավակնոտ պլանների:

Այս օրենքի քննարկումների ժամանակ Դումայում ոչ մի կովկասյան ներկայացուցիչ դրա դեմ չքվեարկեց: Սա զարմանալի չէ, քանի որ մեծամասնությունը ընտրված էին Կրեմլին հավատարիմ լինելու համար: Սակայն հանրության պատասխանը այլ էր: Մինչ օրենքի ընդունումը 12 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ պահանջում էին, որ օրենքը չընդունվի: Երբ այն ընդունվեց առանց ոչ մի դեմի, սոցիալական հարթակներում ակտիվ բողոքներ սկսվեցին: Չեչնիայի ուսուցիչները այս համակարգը անվանեցին փոքրամասնությունների լեզուների վերջի սկիզբը: Ինգուշեթիայում օրենքը համարեցին ցինիկ խտրականություն և նշեցին հատուկ կեղծավորություն, երբ համեմատում էին էթնիկ ռուսների իրավիճակը Բալթիկ հատվածներում, որտեղ Կրեմլը անընդհատ շեշտում է փոքրամասնությունների իրավունքները:

Հաարավկովկասյան ակտիվիստների պատասխանը զարմանալի չէր: Չնայած պետական աջակցության պակասին, հանրային քաղաքականության ակտիվ մասնակիցների շնորհիվ զգալի քայլեր էին ձեռնարկվել լեզուները պահպանելու համար: Մեկ խումբ թարգմանել էր Վկոնտակտե սոցկայքի ամբողջ ինտերֆեյսը 7 կովկասյան լեզուներով: Ինուշեթիայում մուլտֆիլները իրենց լեզվով թարգմանելու քայլեր էին արվել:

Ռուսաստանի հարաբերությունները փոքրամասնությունների հետ հարյուրավոր տարիների պատմություն ունի: 1864 թվականին ռուսական կայսրության կողմից կովկասի վերջնական գրավումը նշվեց ամենամեծ էթնիկ խմբի՝ չերքեզների գրեթե ոչնչացմամբ, որոնցից 90%-ը կամ սպանվել էին կամ էլ աքսորվել: Նման բան արվել էի Չեչնյայում և Դաղստանում: Ցարական շրջանում տեղացիներին արհամարհում էին:

Սովետական շրջանում իրավիճակը շատ քիչ էր ավելի բարի: Չնայած, կոմունիստական ղեկավարությունը ավտոնոմիա էր տվել բոլոր էթնիկ փոքրամասնություններին, ձևը, ինչպես էր դա րավում շատ հաճախ կամայական էր: Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինը ամբողջ չեչեն, ինգուշ, քարաչայ և այլ հարավկովկասյան էթնիկ խմբերի դեպորտ արեց Ղազախստանի տափաստաններ, որպեսզի նրանց ինքնությունը ոչնչացնի:

Նույնիսկ երբ նրանց թույլատրեցին վերադառնալ իրենց տուն 1957 թվականին, հարավկովկասցիները իրենց անհարմար էին զգում, քանի որ կա բավականին մեծ քանակությամբ էթնիկ ռուս:

Սովետական միության ժամանակ էթնիկ փոքրամասնությունների լեզուները համամետաբար պահպանվում էին: Բացի ռուսերենից, կրթությունը հասանելի էր գոներ դպրոցում: Այս օրենքով Պուտինը մեկ քայլ առաջ է արել, քան իր նախնիները:

Թարգմանությունը`Տիգրանուհի Գրիգորյանի

Նյութի աղբյուր՝ ForeignAffairs

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register