ԲԵԼԱՌՈՒՍԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ

նո

Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը 7.6%-ով բարձրացրել է մայրուղային խողովակաշարով փոխադրվող ռուսական նավթի տարանցման գինը: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:

Նախարարությունում նշել են, որ տարանցման սակագինը այս տարվա փետրվարի 1-ից կինդեքսավորվի 7.6%-ով:

Գերատեսչության կայքում է նշվում է, որ նույնիսկ սակագների ինդեքսավորման դեպքում բելառուսական խողովակաշարերով նավթի տարանցման գները տարածաշրջանում շարունակում են մնալ «ամենացածրերից մեկը»:

Նախարարությունում նաև հիշեցրել են, որ Ռուսաստանի հետ հաշվարկներն իրականացվում են ռուսական ռուբլով: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register