«RESTART»  ԽՈւՄԲ` ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈւՄ

2

Երևանի մի շարք համալսարաններում ձևավորվել է ուսանողների խմբեր, որոնք զբաղվում են կրթական հաստատություններում առկա խնդիրների բարձրաձայնմամբ, հնարավոր լուծումների առաջարկներով: Ամենահայտնին «ԵՊՀ Restart» խումբն է, որն ակտիվ գործունեություն է սկսել տարեսկզբից: Վերջին ամսվա ընթացքում «Restart»(թարգմանաբար` վերսկսել) խմբեր են ձևավորվել Երևանի պետական բժշկական համալսարանում, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Երեվանի Թատրոնի եվ Կինոյի Պետական Ինստիտուտում և այլ համալսարաններում: «Ճամփորդը» հանդիպել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի «ՃՇՀԱՀ Restart» թիմի ներկայացուցիչների հետ` պարզելու, թե որոնք են իրենց հիմնական նպատակներն և առաջնահերթությունները:

Ուսանողները նշում են, որ միշտ էլ խնդիրներ եղել են, սակայն նրանք հաճախ չեն իմացել թե ինչպես բարձրաձայնել այդ խնդրի մասին կամ չեն կարողացել: Սակայն  թավշյա հեղափոխությունից հետո հատկապես ձայն բարձրաձայնելու, կամարտահայտման դրսևորումներն ակտիվացել են.

1

«Հեղափոխության կորիզը երիտասարդներն էին, և հետալիքը հենց առաջին հերթին ուսանողների վրա է ազդել: Ընդհանուր գիծը, որ մեզ բոլորիս համախմբել է մեր ունենցած արթնացած ոգին և շունչն է: Համալսարանում կան խնդիրներ, որոնց լուծումը մենք տեսնում ենք: Միայն բողոքելով չենք զբաղված, այլև ունենք հստակ առաջարկություններ», – նշում է ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Արամ Ավետիսյանը:

Պրակտիկա

Ուսանողների հիմնական խնդիրը կրթության որակին է վերաբերվում: Գտնում են, որ իրենց տրված գումարին համարժեք գիտելիք պետք է ստանան, իսկ ստացած ուսումով ոլորտում կարողանան աշխատանքի անցնել: Մինչդեռ ֆեյսբուքում «ՃՇՀԱՀ Restart»-ը հարցում է անկացրել` ճշտելու համար, թե` «համալսարանում ստացած կրթությունն արդյո՞ք բավարար է եղել ավարտած ուսանողներին մասնագիտությամբ աշխատանքի անցնելու համար»: Հարցին մոտ 400 պատասխանածների 87 տոկոսը նշել է՝ «ոչ»: Իսկ ինչ առաջարկություններ ունի «ՃՇՀԱՀ Restart» թիմն  այս կապակցությամբ.

«Որոշ չափով հարցի լուծում կարող է դառնալ ավարտական 4-րդ կուրսում ոլորտի մասնագետների հետ գործնական պարապունքները: Հարկավոր է իրական փորձառություն ձեռք բերել մինչ ավարտելը: Այսինքն` պրակտիկա անցնել», – նշում է շինարարական ֆակուլտետի ուսանող Սուրեն Մալումյանը:

«Ճիշտ է` կան որոշակի պրակտիկաներ, որոնք, սակայն, մեղմ ասած, իրենցից բան չեն ներկայացնում: Նույնիսկ մակերեսային գիտելիքներ չեն տալիս: Աշխարհում շատ տարածված է, որ համալսարանը համագործակցի կոնկրետ ճարտարապետական, շինարարական կամ դիզայներական կազմակերպությունների հետ: Արդյունքում` ուսանողը կկարողանա կրեդիտ ստանալ կոնկրետ կազմակերպությունում փորձաշրջան անցնելու համար: Հետևաբար` կրթությունը չի լինի միայն տեսական, երկրորդ` արդեն ուսանողի մոտ բավարար հենք կստեղծվի ավարտելուց հետո միանգամից պրոֆեսիոնալ կարիերան սկսելու համար», – վստահ է Արամ Ավետիսյանը:

Կենցաղային պայմաններ

«ՃՇՀԱՀ Restart»-ը ներկայանում է որպես հարթակ, որի միջոցով կարող են բարձրաձայնվել և լուծվել խնդիրներ, եթե լինի ուսանողների համախմբածություն: Խնդիրներից մեկը վերաբերվում է համալսարանի ներսում կենցաղային պայմաններին: Օրինակ` Ճարտարապետության և շինարարության համալսարանի զուգարաններում չկա զուգարանի թուղթ, ինչը նորմալ չէ: Նման խնդրի բարձրաձայնմամբ մի քանի ամիս առաջ հանդես է եկել «ԵՊՀ Restart» թիմը և հարցը շուտափույթ լուծում է ստացել: Ճարտարապետականի ուսանողները նաև դասասենյակների նստարանների որակից են բողոքում:

Գրականության հարցը

Ուսանողները նշում են, որ մասնագիտական գրականության հարցը միշտ ուշադրության կենտրոնում է եղել, սակայն առանձնապես լուծում չի ստացել: Հայալեզու գրականություն գրեթե չկա, ռուսերեն լեզվով բազմաթիվ մասնագիտական գրքեր 20-30 տարի առաջ են հրատարակվել, երբեմն էլ ավելի վաղ: Իսկ ճարտարապետության, շինարարության ոլորտում ամեն տարի բազմաթիվ նորամուծություններ են լինում:

«Օրինակ` «B310» բետոնի գյուտ է լինում, իսկ մեր դասագրքերում դեռևս «B210»-ի մասին է խոսվում միայն: Կամ` օրինակ շինմեքենաների առումով. հին գրքերում նկարագրված են հին մեքենաներ, իսկ այժմ նոր հնարավորություններով մեքենաներ են կիրառում: Այսպիսի բազմաթիվ օրինակներ կան», – նշում է շինարարական ֆակուլետիկ ուսանող Արամո Պետրոսյանը:

Ապակուսակցականացում

«Երկրում տիրող քաղաքական վիճակը չպետք է ազդի ուսանողական կառույցում գտնվող անձի վրա: ՀՀ ցանկացած քաղաքացու իրավունքն է ձևավորել սեփական քաղաքական հայացք, մենք դրան որևէ կերպ դեմ չենք, ընդհակառակը`կողմ ենք, որ քաղաքացիները կողմնորոշվեն, հասկանան, թե իրենց տեսակետները որ կուսակցություններն են կիսում: Բայց մենք ուզում ենք պնդել, որ ուսումնական կառույցները պետք է ապակուսակցականացվեն»,- նշում են «ՃՇՀԱՀ Restart»-ի ուսանողները:

Բոլոր համալսարանների «Restart» թիմերի միջև համագործակցություն կա: Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում, ուսանողները կիսվում են փորձով, միմյանց ներկայանցնում նոր լուծումների տարբերակներ: Կապ են պաշտպանում նաև կրթության և գիտության նախարարության հետ: Բոլոր «Restart» թիմերի առաջնահերթությունների թվում է նաև տարկետման հարցը:

3

Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան ուսանողները նշում են, որ թեև կան բազմաթիվ խնդիրներ, սակայն ուզում են շեշտել, որ նաև լավ կողմեր ունի համալսարանը: Օրինակ` այն եզակի համալսարաններից է Հայաստանում, որ ունի եվրոպական հավատարմագրություն: Կամ` գեոդեզիայի ամբիոնում թանկ սարքավորում կա, որը բազմաթիվ կազմակերպություններ չունեն, մինչդեռ ուսանողները կիրառում են:

Հանդիպման ներկա էին ուսանողներ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան բոլոր ֆակուլտներից: Ընդ որում, կային թե´ առաջին կուրսի, թե մագիստրատուրան մի քանի օրից ավարտող ուսանողներ:  «ՃՇՀԱՀ Restart»-ում ընդգրված բազմաթիվ ուսանողներից «Ճամփորդը» զրուցել է Արամ Ավետիսյանի, Արամո Պետրոսյանի, Արամ Արշակյանի, Վիկտորիա Բոյախչյանի, Նինա Կարապետյանի, Հասմիկ Միքայելյանի, Տաթև Մկրյանի, Լիլիթ Աղաջանյանի, Դիանա Թադևոսյանի, Հերմինե Սաֆարյանի, Սուսաննա Բեգլարյանի, Սուրեն Մալումյանի հետ:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register