ԹՈւՐՔԱԿԱՆ ԼԻՐԱՆ ԱՐԺԵԶՐԿՎՈւՄ Է

2

Թուրքիան խոր արժութային ճգնաժամի եզրին է: Երկրի ազգային արժույթը նախորդ չորեքշաբթի գրանցեց վերջին տարիների ամենամեծ անկումը, երբ 1 դոլարը հավասարվեց 5 լիրայի:

Անկումը կարող է շարունակվել, սակայն մասնագետների կարծիքով՝ չի կարելի հստակ ասել, թե որքան կարող է արժեզրկվել թուրքական արժույթը: Մայիս ամսվա ընթացքում ընդամենը 3 օրեր են գրացվել, որոնց ընթացքում լիրան չի թուլացել: Օրըստօրե արժևորվող դոլարի, երկրի ընթացիկ հաշվի դեֆիցիտի աճի և կենտրոնական բանկի պասիվության արդյունքում ներդրողների անհանգստությունն աճում է:

Այս ցնցումը սկիզբ առավ, երբ Էրդողանը, ով երկար ժամանակ ընդդիմանում էր տոկոսադրույքների բարձրացմանը, ասաց, որ պատրաստվում է դրամական քաղաքականության մշակման և իրականացման հավելյալ պարտականություններ ստանձել հունիսի 24-ի ընտրություններում հաղթելու դեպքում:

Այս անկումը կարելի է դիտարկել որպես ավելի գլոբալ փոփոխության ազդակ: Ներդրողները սկսում են ավելի մեծ հավանություն տալ դոլարին և ավելի բարձր տոկոս առաջարկող ԱՄՆ գանձապետարանի պարտքային գործիքներին, քան ավելի խոցելի համարվող զարգացող շուկաներին:

1

Մայիս ամսվա ընթացում լիրան 17%-ով արժեզրկվել է դոլարի նկատմամբ: Զարգացող այլ երկրների ազգային արժույթներում ևս որոշակի արժեզրկումներ են գրանցվել:

Կարծիք կա, որ Էրդողանը վերջիվերջո կզիջի և կավելացնի երկրի պետական պարտքի սպասարման ծախսերը՝ թույլ տալով ավելի բարձր տոկոսադրույք սահմանել պետական պարտատոմսերի վրա:

Պաշտոնական Թուրքիան պնդում է, որ լիրայի արժեզրկումը փաստող տնտեսկան տվյալներ չկան: Փոխարժեքի անկումը կապվում է սպեկուլյատիվ գործունեության հետ, որ նպատակ ունի ստվեր գցել Թուրքիայի տնտեսության վրա:

 

Աղբյուրը՝ www.bloomberg.com 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register