ԻՆՉՊԵՍ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԳԼՈւԽ ՀԱՆԵՑ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

cover

«Մենք գլուխ կհանենք»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ոչ մի այլ հայտարարություն այդքան ներքաղաքական բանավեճեր չառաջացրեց, որքան այս մեկը: Եվ իրոք, Գերմանիան գլուխ հանեց:  Ավելի քան մեկուկես տարվա ընթացքում ավելի քան 1,5 միլիոն փախստականներ ապաստան ստացան այս երկրում:

3

Յոթ տարի տևող քաղաքացիական պատերազմը եւ օտարերկրյա միջամտությունը Սիրիայում հանգեցրին նրան, որ 2011 թ. Սկսած երկիրը լքեցին 5 միլիոն մարդ՝ ըստ ընդունված միջազգային տերմինաբանության «ներքին տեղահանված անձինք»: Առկա է սարսափելի հումանիտար աղետ: Եվրոպական միությունը եւ, առաջին հերթին, գերմանական կառավարությունը, կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, այս աղետին արձագանքեց աննախադեպ հումանիտար միջոցներով՝ սահմանները բացելով փախստականների ընդունման եւ բնակեցման համար:

4

Հաշվի առնելով, որ ոչ բոլոր ԵՄ անդամները պատրաստ էին նման հումանիտար ակցիայի Գերմանիան ողջ ծանրությունը վերցրեց իր ուսերին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Գերմանիան ընդունել է կես միլիոն փախստականներ Սիրիայից, ինչպես նաև Աֆղանստանից, Իրաքից, Սոմալից:

10

Համաձայնեք, որ շատ կարճ ժամանակում ընդունել տարբեր մշակույթների, տարբեր սոցիալական խավերի, տարբեր արժեհամակարգերի կրողներ հանդիսացող  գրեթե կես միլիոն մարդ, ադապտացնել նոր իրողությանը, ինտեգրել գերմանական հասարակության մեջ շատ բարդ է: Եվ այս ամենը պահանջում է հսկայական ռեսուրսներ, ինպես ֆինանսական, այնպես էլ մարդկային:

Գերմանիան փառքով սուրը պատյանը դրեց. այսօր Գերմանիայում, որը վերջին տարիներին ստացել է փախստականների հիմնական ալիքը, մի շարք փորձագետներ եւ քաղաքական գործիչներ, որոնք խորապես տիրապետում են խնդրին, վստահորեն ասում են, որ երկրում միգրացիոն ճգնաժամը ամբողջությամբ հաղթահարված է:

Միգրացիոն քաղաքականության ինստիտուտի հրավերով լրագրողների համար կազմակերպված այցի շրջանակներում մենք եղանք  Բեռլինի Ռեյնիկենդորֆ թաղամասում, որտեղ կառուցված է հատուկ հանրակացարան հումանիտար միգրանտների համար: Մեր առջև 9-հարկանի տիպային շենք էր՝ մեկը այն 14 հանրակացարաններից՝ հատուկ կառուցված գերմանական մայրաքաղաքի փախստականների համար: Գերմանական յուրքանչյուր հողի համար որոշակի քվոտա կա: Բեռլինում, օրինակ, որոշվել էր 100 հազար մարդ տեղավորել: Յուրաքաչյուր հանրակացարանոմ ապրում է շուրջ 230 մարդ: Մեկ սենյակում ապրում է երկու կամ երեք մարդ: Բնակարանների պատերը պատրաստված են հատուկ թեթև փայտից, որոն հնարավար է ապամոնտաժել, երբ փախստականները կգտնեն մշտական ​​բնակարաններ: Հետագայում դրանք դառնալու են մատչելի վարձավճարով սոցիալական բնակարաններ, քանի որ Բեռլինում բնակարանները շատ թանկ են: Միգրանտներից հետո այս տներում բնակարանները կփոխանցվեն քաղաքի իշխանություններին:

8

Կացարանային կենտրոնի տնօրեն Շտեֆան Էրհարդտը նշեց, որ 100 հազար փախստականներից միայն 20% -ը բնակվում է հանրակացարաններում: Մնացածը արդեն գտել է սեփական բնակարաններ:

Կացարանային կենտրոնում կազմակերպում են տարբեր դասընթացներ՝ լեզվի կուրսերից սկսած մինչև կին-տղամարդ հարաբերություններին վերաբերող նուրբ հարցեր:

6

Այսօր, նայելով ընդհանուր պատկերը վստահաբար կարելի է ասել՝ այո, Գերմանիան իսկապես գլուխ հանեց: Որովհետև ինչպես վստահեցրեց միգրանտների հարցցերով վարչության մամուլի քարտուղար Մոնիկա Հեբինգհաուսը՝ մենք չենք աշխատում մի խմբի հետ, այլ առանձին յուրաքանչյուր անհատի հետ:

Գոհար Հայրապետյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register