ԳՏՆՎԵԼ Է ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Սենտ-Էնդրյուսի համալսարանի գիտնական, դոկտոր Ալան Այթքենը համալսարանի պահեստը կարգավորելիս գտել է Մենդելեևի պարբերական աղյուսակը, որը պատրաստված է 1885թ․։ Դա պարբերական աղյուսակի մինչ այժմ գտնված տարբերակներից հնագույնն է։
Գտածոն շատ մաշված է եղել, ձեռք տալիս փշրվել է։ Այն վերականգնելը բավականին ժամանակ է խլել։ Այժմ աղյուսակը կպահպանվի համալսարանի հատուկ պահոցում, որտեղ դրա համար հատուկ պայմաններ կստեղծվեն, իսկ ֆակուլտետում կցուցադրվի դրա ամբողջական պատճենը։