ԱՇԽԱՐՀՆ ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹ

4

Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանել

Լոս Անջելեսում կայացավ ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» պատմական դրամայի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան: «The Washington post»-ն անդրադարձել էր Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանված «Խոստում» ֆիլմին, որի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը: «Խոստում»-ը պատմաբանների կողմից «Հայոց ցեղասպանություն» որակված իրադարձություններին նվիրված հոլիվուդյան առաջին խոշորամասշտաբ ֆիլմն է»,- ասվում է ամերիկյան պարբերականում: Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին:

Երուսաղեմի Սուրբ Լույսը

Զատկի տոնի հրաշքը՝ Սրբագործ կրակն է, որն ամեն տարի պատրիարքի աղոթքի ժամանակ հայտնվում է Սուրբ Հարության տաճարում: «Ճամփորդ»-ը ընթերցողների համար առանձնացրել է Սուրբ կրակի մասին պատմող մի քանի հետաքրքիր փաստեր: Տաճարում, որը բաժանված է 6 եկեղեցիների միջև ( հայկական, ուղղափառ, կաթոլիկ, սիրիական, կոպտական և եթովպիական), կարող է տեղավորվել մինչև 10000 մարդ: Տաճարի բանալիները պահվում են մահմեդականների մոտ: Ի դեպ, նրանք նույնպես հավատում են Սուրբ կրակի հրաշքին: Հայտնվող կրակը մոտ 10 րոպե այրվածքներ չի առաջացնում և երբեք հրդեհների պատճառ չի դարձել: Կրակից հալված մոմի հետքերը անհնար է անցկացնել հագուստի վրայից:

ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցում է նաև «Բոլոր ռումբերի մայրը»

ԱՄՆ-ն առաջին անգամ կիրառել է ֆուգասային գերհզոր ռումբ, որը նետվել է Իսլամական պետության՝ Աֆղանստանի տարածքում գտնվող ստորգետնյա թունելների համալիրի վրա: «Բոլոր ռումբերի մայր» հորջորջված, 9,5 տոննա կշռող GBU-43/B ռումբը, որն առաջին անգամ փորձարկվել է 2003թվականին, մարտական պայմաններում կիրառվում է առաջին անգամ:

ԱՄՆ-ն սպառնում է Հյուսիսային Կորեային

Դոնալդ Թրամփը Թվիթերյան իր էջում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իր չափն անցնում է ու, եթե Չինաստանն այդ հարցում իրենց օգնի, հրաշալի կլինի: Իսկ եթե չօգնի, ապա առանց նրանց էլ կլուծեն հարցը: Ապրիլի 10-ին ԱՄՆ-ն միանգամայն անսպասելի, Հարավային Կորեայի ափեր էր ուղարկել ռազմանավերի հարվածային խումբ՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Ի պատասխան դրա Փհենյանը հայտարարել է , որ եթե ԱՄՆ-ն համարձակվի ընտրել ռազմական գործողությունների ուղին, ապա ՀԿԺՀ-ն անպայման կարձագանքի դրանց:

Աշխարհի 10 վտանգավոր երկրները

Համաշխարհային տնտեսական ֆորումն իր զեկույցում ներկայացրել է աշխարհի 10 ամենավտանգավոր երկրների ցանկը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել հանցավորության և ահաբեկչության հետ կապված վիճակը երկրում, ռազմական հակամարտությունները, քաղաքացիներին պաշտպանելու իրավապահ մարմինների ունակությունը և այլն: Տասնյակի մեջ են մտնում Վենեսուելան, Եգիպտոսը, Քենիան, Հոնդուրասը, Սալվադորը, Պակիստանը, Նիգերիան, Եմենը: Կոլումբիայի գլխավորած ցանկը եզրափակում Ուկրաինան:

Մահացել է երկիր մոլորակի ամենածեր կինը

Էմմա Մորանոն ծնվել էր 1899 թվականին: Նա իր 8 քույրերից ու եղբայրներից ամենամեծն էր: Ինքը՝ Մորանոն, իր երկարակեցությունը բացատրում էր գենետիկ առանձնահատկություններով: Նրա մահից հետո աշխարհի ամենածեր մարդը՝ 1900 թվականին ծնված, Յամայկայի բնակչուհի Վայլետ Բրաունն է:
Գերթանկարժեք տանկը

Բրիտանացի կոլեկցիոներ Նիք Միդը աճուրդում 37.000 դոլարով գնված տանկի միջից ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել: Դրանց արժեքը գերազանցել է 2.5 մլն դոլարը: Բրիտանացին ձուլակտորները գտել է վառելիքի տարրայում: Այդ փաստից զարմացած Միդը կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, որն էլ առգրավել է ոսկին։ Ինչպես հետո է պարզվել, «Տ-54» տանկը պատկանել է իրաքյան զինուժին:1990-91 թվականներին հրասայլը մասնակցել է Պարսից ծոցի պատերազմին ։
Պուլիցերյան մրցանակը՝ «The New York Times»-ին

Միջազգային լրագրության համար մրցանակը շնորհվում է The New York Times-ի աշխատակիցներին արտերկրում ռուսական ազդեցության տարածմանը նվիրված Վլադիմիր Պուտինի ջանքերին առնչվող նյութերի համար, որոնք սահմանել էին ընթացիկ օրակարգը: Որոշումը կայացվել էր, քանի որ Պուտինի մասին թերթի հրապարակումներն առաջին տեղերում են հայտնվել վերջին շրջանի կարևորագույն նորությունների ցանկում: Հայտարարությունում քննադատաբար էր խոսվում ՌԴ իշխանությունների կողմից կիրառվող մեթոդների մասին, որոնք ուղղված էին համաշխարհային ասպարեզում սեփական նպատակներին հասնելուն: The New York Times-ը մրցանակի է արժանացել ևս 2 անվանակարգում՝ ակնարկի և լրատվական լուսանկարի համար:
Հղումը՝ այստեղ
Էրդողանը նորից հաղթեց

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներով ,այոե-ն հավաքել է 51.2, ,ոչե-ը՝ 48.8 տոկոս ձայն։ Քվեարկության էր դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնակաները հետեւյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցավնկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի։ Ավելի վաղ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին քվեարկության ընթացքում ,անօրինական գործողություններիե մասին:Քվեաթերթիկների 95%-ի մշակումից հետո հայտնի է դարձել, որ հանրաքվեին կողմն է քվեարկել քաղաքացիների 51.7%-ը: Ստամբուլում, Անկարայում եւ մի շարք այլ շրջաններում Էրդողանի առաջարկած բարեփոխումների հակառակորդներն ավելի շատ են եղել, քան կողմնակիցները: Մասնավորապես Ստամբուլում, նախնական հաշվարկներով, փոփոխություններին , ոչ է ասել ընտրողների 51.2%-ը, ,այոե՝ 48.7%-ը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register