ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԱՆՑՈւԴԱՐՁ

3

Մայիսի 29-ին, ժամը 19։30-ին՝ «Հովհ․ Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն»-ում տեղի կունենա «Adana» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 3000 դրամ։

Մայիսի 30-ին, ժամը 20:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Սարոյան եղբայրներ» ֆիլմի ցուցադրությունը: Մուտքն ազատ է։

Մայիսի 31-ին, ժամը 19։00-ին՝ «Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»-ում կկայանա Բարեկամության անսամբլի պարի երեկոն։ Տոմսերի արժեքը՝ 4000, 5000 դրամ։

Հունիսի 1-ին, ժամը 19։00-ին՝ «Բոհեմ» թատրոնում (Գրողների միության շենք) կբեմադրվի «Hotel Կալիֆորնիա» ներկայացումը։ Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ։

Հունիսի 1-ին, ժամը 21։00-ին՝ «BÜRO»-ում (Նալբանդյան 7/1) տեղի կունենա «The Band»-ի համերգը։ Տոմսի արժեքը՝ 3000 դրամ։

Հունիսի 2-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Vordan Karmir» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Հունիսի 3-ին, ժամը 19։00-ին՝ «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում կբեմադրվի «Բյուրեղապակյա դղյակ» բազմաժանր ներկայացումը։ Տոմսերի արժեքը՝ 5000-30 000 դրամ։

Հունիսի 3-ին, ժամը 19։00-ին՝ «Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն»-ում կներկայացվի «Չաո» սիրային կատակերգությունը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 դրամ։

Հունիսի 4-ին, ժամը 18:30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Հովհաննես Փիլոյանի հիշատակին: Մուտքն ազատ է։

Հունիսի 5-ին, ժամը 16:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Լոռու արվեստագետները Երևանում» խորագիրը կրող ֆիլմի հերթական ցուցադրությունը: Մուտքն ազատ է։

Մելինե Աբրահամյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register